Հա

Համայնք

07/11/2017 - 11:30

Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի այցը Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ՝ Աշակերտութեան օրւայ առթիւ

Աշակերտութեան օրւայ առթիւ, շաբաթ՝ 2017 թւականի նոյեմբերի 4-ի առաւօտեան, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներ։

«alikonline.ir» - Աշակերտութեան օրւայ առթիւ, շաբաթ՝ 2017 թւականի նոյեմբերի 4-ի առաւօտեան, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը ընկերակցութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի եւ անդամ Նապիկ Մելիքեանի առանձնաբար այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարան, «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիր եւ «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցներ։ Օրւայ առթիւ աշակերներին շնորհաւորանքի խօսք փոխանցեց պրն. Աբրահամեանը, այնուհետեւ հանդիպելով դպրոցների տնօրէններին՝ ունկնդրեց նրանց  մտահոգութիւններն ու տեսակէտները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

 

Լուսանկարները տրամադրեցին դպրոցների գրասենեակները

Յարակից լուրեր

  • Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների օժանդակութիւնները՝ ջրհեղեղից տուժած հայրենակիցներին
    Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների օժանդակութիւնները՝ ջրհեղեղից տուժած հայրենակիցներին

    Իրանի հարաւային շրջաններում, ի մասնաւորի Սիստան եւ Բալուչիստան նահանգում ջրհեղեղից տուժած հայրենակիցներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով, Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների սաներն ու պատասխանատուները լծւեցին մարդասիրական աշխատանքի եւ իրենց նիւթական նւիրատւութիւններով պատրաստեցին օժանդակութեան կապոցներ, որոնք աղէտի գօտի առաքւեցին կիրակի՝ 2020 թւականի յունւարի 26-ին, Սպահանի Ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան միջոցով։

  • ««Էյն ալ Ասադի վրայ Պահակազօրի հրթիռային յարձակումը ոչնչացրեց ԱՄՆ հեգեմոնիան»». Ժորժիկ Աբրահամեան
    ««Էյն ալ Ասադի վրայ Պահակազօրի հրթիռային յարձակումը ոչնչացրեց ԱՄՆ հեգեմոնիան»». Ժորժիկ Աբրահամեան

    «Ֆարս» լրատւական գործակալութեան հետ զրոյցում, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանն անդրադարձել է երէկ՝ յունւարի 18-ին, ուրբաթօրեայ աղօթքի ժամանակ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ելոյթին:

  • «Իրանին անհնար է յետ մղել». Ժորժիկ Աբրահամեան
    «Իրանին անհնար է յետ մղել». Ժորժիկ Աբրահամեան

    Պատմութեան ընթացքում, առաւելագոյն ճնշում գործադրելու միջոցով, որեւէ թշնամու չի յաջողւել ծնկի իջացնել Իրանին եւ իրանցիներին, եւ դա չի յաջողւի նաեւ ԱՄՆ-ին: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում ասել է Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը:

  • Ամանորեայ պատգամ
    Ամանորեայ պատգամ

    Սիրելի հայրենակիցներ, սիրելի իրանահայեր.

    Շնորհաւորում ենք  բոլորիդ Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ: Նոր տարին ամենաընտանեկան տօնն է բոլորիս համար, նաեւ՝ ամենասպասւածն ու բարին: Եւ թող իրականանան Նոր տարւայ հետ կապւած ձեր բոլոր բարի ցանկութիւնները, յոյսերն ու սպասումները:

  • «Կրօնական փոքրամասնութիւններն Իրանում լիարժէք ազատութիւն են վայելում». Ժորժիկ Աբրահամեան
    «Կրօնական փոքրամասնութիւններն Իրանում լիարժէք ազատութիւն են վայելում». Ժորժիկ Աբրահամեան

    Կրօնական փոքրամասնութիւններն Իրանում ապրում են լիակատար ազատութեան, բարգաւաճման եւ խաղաղութեան պայմաններում, եւ օգտւում են երկրի բոլոր առաւելութիւններից: Այս մասին «Խանէ մելլաթ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանն՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարութեան՝ Իրանին կրօնական ազատութիւնները խախտող երկրների ցուցակում ներառելու որոշմանը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։