Հա

Համայնք

08/01/2018 - 10:50

2018 թւականի ամանորեայ արարողութիւնները՝ Նոր Ջուղայում

2018 թւականի յունւարի 1-ին, ժամը 00:45-ին, Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների ներկայութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Ամանորի առթիւ:

«alikonline.ir» - 2018 թւականի յունւարի 1-ին, ժամը 00:45-ին, Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների ներկայութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Ամանորի առթիւ: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Արարաողութեան աւարտին առաջնորդ Հայր Սուրբը շնորհաւորելով Նոր տարւայ կապակցութեամբ՝ իր տօնական բարեմաղթանքներն ուղղեց բոլորին, ապա առ Աստւած բարձրացրած իր աղօթքում ցանկացաւ՝ աշխարհում ի մասնաւորի մեր հայրենիքում տիրի խաղաղութիւն, իսկ հայ ժողովրդի համար խնդրեց՝ առողջութիւն, յաջողութիւն եւ իղձերի իրականացում։

Այնուհետեւ վանքի բակում բազմահարիւր հայորդիների ներկայութեամբ, տօնական երաժշտութեան ներքոյ տեղի ունեցաւ հրավառութիւն եւ հիւրասիրութիւն, որի ընթացքում բոլորն առիթ ունեցան տօնը միմեանց շնորհաւորելու եւ բարեմաղթանքներ կատարելու:

Յունւարի 1-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ամանորի առթիւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց դարձեալ Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում: Օրւայ պատարագիչն էր գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը. ներկայ էին նաեւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, եկեղեցական դասը եւ  հաւատաւոր հայորդիներ։ Երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Որպէս օրւայ քարոզ՝ պատարագիչ Հայր Սուրբն ընթերցեց «Նոր մարդ լինենք» խորագրով իր Ամանորեայ պատգամը, ուր նշւած էր, թէ  յաջողութիւնը կեանքի օրակարգերի իրագործումների մէջ չէ, այլ փոփոխութեան մէջ. մի փոփոխութիւն, որն սկսւում է ներաշխարհից եւ կարելի է այն կոչել նորոգում։  Նա իր խօսքի մի այլ բաժնում ընդգծելով, որ 2017 թւականը «Վերանորոգման տարի» հռչակւեց, քանի որ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը այդ ահազանգը հնչեցնելու ժամանակը հասած համարեց, ասաց. «Յստակեցման համար, թոյլ տւէք, որ ճշտենք նորոգման իսկական ուղին կամ գործընթացը. Քրիստոնէական նորոգումը մեր ներաշխարհին՝ պարզապէս պակասը ամբողջացնել, թերին լրացնել, ծուռը շտկել կամ պարբերաբար ու պատահական նորոգում չէ, ոչ էլ տեւական նորոգում, այլ նրա ճշգրիտ գործընթացը նախ գիտակցելն է, ապա զղջալը, ապաշխարելը, Աստծուն դառնալը, խոստովանելն ու ինքն իրեն Աստծուն յանձնելն է։ Սա է, որ թելադրում եւ ուսուցանում է մեզ Աստւածաշունչը, եւ սա է մեր գլխաւոր կոչումն ու պարտականութիւնը, որպէս ներկայ դարի այս ալեկոծեալ աշխարհում ապրող հայազգի քրիստոնեաներ»։

Ս. պատարագի ընթացքում ներկաները տարւայ առաջին ս. հաղորդութիւնն ստացան գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանից, ապա աւարտին վանքի դահլիճում Հայր Սուրբն ընդունեց ժողովրդի ամանորեայ շնորհաւորանքները։ Այս շրջագծում ընթերցւեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի շնորհաւորանքի խօսքը, որից յետոյ նոյնպէս շնորհաւորանքներով ու բարեմաղթանքներով, ինչու չէ նաեւ ազգային մարմիններին ու հաստատութիւններին ուղղւած դրւատանքի խօսքով հանդէս եկաւ թեմակալ առաջնորդը։

Յարակից լուրեր

  • Սրբոց Վարդանանց տօնը՝ Նոր Ջուղայում
    Սրբոց Վարդանանց տօնը՝ Նոր Ջուղայում

    Սրբոց Վարդանանց տօնի առթիւ, հինգշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, ձեռամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի։

  • Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան նախաձեռնութեամբ օժանդակութեան կապոցներ առաքւեցին՝ ջրհեղեղից տուժած հայրենակիցներին
    Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան նախաձեռնութեամբ օժանդակութեան կապոցներ առաքւեցին՝ ջրհեղեղից տուժած հայրենակիցներին

    Իրանի հարաւային շրջաններում, ի մասնաւորի Սիստան եւ Բալուչիստան նահանգում ջրհեղեղից տուժած հայրենակիցներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան նախաձեռնութեամբ մարդասիրական օգնութեան կապոցներ առաքւեցին աղէտի գօտի, կիրակի՝ 2020 թւականի փետրւարի 9-ին։

  • Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծի անւամբ
    Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծի անւամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարագ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2020 թւականի յունւարի 31-ի առաւօտեան, հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական սրահում տեղի ունեցաւ ամենամեայ գրքի ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը՝ նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150 եւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 41-ամեակներին։

  • Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարի այցը Նոր Ջուղա
    Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարի այցը Նոր Ջուղա

    Երկուշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 3-ի կէսօրին, ներկայութեամբ Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարար դոկտ. Մունեսանի, Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզայիի, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան Սպահանի գերատեսչութեան տնօրէն պրն. Ալլահեարիի, մի շարք այլ պետական բարձրաստիճան պաշտօնատարների ու Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ներկայացուցիչների, պաշտօնական բացումը կատարւեց «Սէթ Եսայեան» աւանդական հիւրանոցի։

  • Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ամանորեայ միջոցառումը մէկ ակնթարթում
    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ամանորեայ միջոցառումը մէկ ակնթարթում

    Չորեքշաբթի, յունւարի 22-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Հ.Բ.Ը. միութեան յարկի ներքոյ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն: Անմիջապէս Ս. Ծննդեան եւ ամանորեայ տօներից յետոյ Կրթական խորհուրդը կազմակերպւում է արդէն աւանդոյթ դարձած միջոցառում, որով առիթ է ստեղծում մէկ անգամ եւս հնարաւորութիւն ընձեռնւի շնորհաւորելու միմեանց, Նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների առիթով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։