Հա

Համայնք

10/01/2018 - 09:10

Ամանորի խանդավառ հետքերը՝ Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանում

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւանդոյթի վերածւած բեմային ձեռնարկներից՝ ամանորեայ հանդէսը, տեղի ունեցաւ հինգշաբթի՝ դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում, ուր ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ազգային մարմինների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները:

«alikonline.ir» - Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւանդոյթի վերածւած բեմային ձեռնարկներից՝ ամանորեայ հանդէսը, տեղի ունեցաւ հինգշաբթի՝ դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում, ուր ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ազգային մարմինների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Մանկական խանդավառութեան եւ աւելի քան մէկ ամիս ջանասիրաբար կատարած նախապատրաստական փորձերի, ինչու չէ նաեւ դպրոցի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի իրականացրած ջերմեռանդ աշխատանքի արգասիքը համարւող այս միջոցառումը բացւած յայտարարւեց մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինուհի Քառոլին Դիլանչեանի ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքերով ու բարեմաղթանքներով:

Առաջին ներկայացումն իրականացւեց մանկապարտէզի սաների միջոցով, ուր առանձին խմբերի ներքոյ, Անգլիայի, Բրազիլիայի, Ռուսաստանի, Արցախի եւ Հայաստանի ժողովուրդների տարազներով զգեստաւորւած փոքրիկները, պատկան երկրի աւանդական պարերի ներկայացմամբ, ինչու չէ նաեւ աւանդոյթների ու տեսարժան վայրերի մասին ասմունքներով, բացատրեցին Նոր տարին դիմաւորելու իրենց ձեւերը: Խմբերից իւրաքանչիւրը կոչ էր անում Ձմեռ պապիկին 2018 թւականն անցկացնի իր երկրում: Անգլիացիների, բրազիլիացիների եւ ռուսաստանցիների դերերը մարմնաւորեցին մանկապարտէզի Դեղին խմբակի սաները, իսկ որպէս արցախցիներ ու հայաստանցիներ՝ հանդէսին հայկական շունչ հաղորդեցին կրտսեր խմբակի՝ Վարդագոյնի մանուկները: Ներկայացումը եզրափակւեց տօնական երգերի ու արտասանութիւնների խմբական կատարմամբ եւ Ձմեռ պապիկի այցելութեամբ:

Երկրորդ արարի ներքոյ բեմը զարդարեցին նախակրթարանի աշակերտները, ովքեր բեմականացրին «Ցանկութեան ջրհորը»-ը: Երգերի, ասմունքների ու պարային շարժումների մենակատարումներով ողողւած այս բաժնում երեխաները աշխարհահռչակ հեքիաթը մատուցեցին իւրայատուկ կերպով՝ տօնական տարբերակով, որտեղ պատմութեան երեք գլխաւոր հերոսուհիները՝ պարծենկոտ, ծոյլ ու բարեսիրտ քոյրերը եւ չարաճճի ծաղրածուները ցանկութեան ջրհորում բարի էլֆերի օգնութեամբ, ոչ միայն իրականութիւն դարձրին իրենց երազանքներն ու իղձերը, այլեւ գտան բարոյական արժէքներն ու  երկար սպասւած Ձմեռ պապիկին: Ընթացքում հնչեցին նաեւ տօնական երգեր՝ խմբական կատարմամբ:

Իւրաքանչիւր ներկայացման աւարտին մանուկները Ձմեռ պապիկից ստացան գեղեցիկ մրգեր:

Խանդավառ երեկոն եզրափակւեց թեմակալ առաջնորդի հայրական օրհնանքով: Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը մանուկների ելոյթը գունագեղ եւ հրաշալի անւանելով՝ ընդգծեց, որ սաները որպէս ադամանդներ փայլեցին բեմում: Նա իր խօսքի շարունակութեան մէջ նշելով, որ մեզանից խրատներ լսող փոքրիկներն այս հանդէսով իրենք մեզ բարոյական խրատներ տւեցին, աւելացրեց, թէ այսօր մանուկներն իրենց տւած կեանքի ամենագեղեցիկ դասերով բարոյական նւէրներ շնորհեցին մեզ, ինչը շատ կարեւոր եւ անհրաժեշտ է: Առաջնորդ Հայր Սուրբն իր խօսքն աւարտեց բարեմաղթանքներով ու շնորհակալական խօսքով ուղղւած՝ դպրոցի պատասխանատուներին ու աշխատակազմին:

Ամանորն աւելի գունեղ եւ տպաւորիչ դարձնելու նպատակով մանկապարտէզ-նախակրթարանի պատասխանատուների միջոցով կազմակերպւել էին նաեւ այլ միջոցառումներ: Այս ծիրում ուրբաթ՝ դեկտեմբերի 22–ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ նկարահանում-դաշտահանդէս, ուր համայնքի անդամները երեկոն վայելեցին զւարճալի խաղերով, համեղ ուտելիքներով ու գեղեցիկ յարդարւած բեմում Ձմեռ պապիկի հետ լուսանկարւելով, իսկ երկուշաբթի՝ դեկտեմբերի 25–ին, դպրոցի շրջափակում իրականացւեց աւանդոյթի վերածւած «Նախօրեակ» կոչւող ջերմ ու մտերմիկ տօնախմբութիւնը, որտեղ սաները պարեցին եւ ուրախացան Ձմեռ պապիկի հետ ու վերջում նւէրներ ստացան նրանից:

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչարեան

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ամանորեայ միջոցառումը մէկ ակնթարթում
    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ամանորեայ միջոցառումը մէկ ակնթարթում

    Չորեքշաբթի, յունւարի 22-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Հ.Բ.Ը. միութեան յարկի ներքոյ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն: Անմիջապէս Ս. Ծննդեան եւ ամանորեայ տօներից յետոյ Կրթական խորհուրդը կազմակերպւում է արդէն աւանդոյթ դարձած միջոցառում, որով առիթ է ստեղծում մէկ անգամ եւս հնարաւորութիւն ընձեռնւի շնորհաւորելու միմեանց, Նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների առիթով:

  • Շահինշահրի պետական բարձրաստիճան  պաշտօնատարների այցը Սպահանի հայոց թեմի պատասխանատուներին՝ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով
    Շահինշահրի պետական բարձրաստիճան պաշտօնատարների այցը Սպահանի հայոց թեմի պատասխանատուներին՝ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով

    Շաբաթ՝ 2020 թւականի յունւարի 18-ի առաւօտեան, Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. Հաշեմին, գաւառապետ պրն. Թաջմիրին, Քաղխորհրդի նախագահ պրն. Ջաքանգիրին ու միւս անդամները եւ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնատարները, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով  քաղաքավարական այցելութեամբ ներկայացան Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան կենտրոնատեղի՝ տեսակցելու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներին։

  • Սպահան նահանգի ոստիկանութեան գլխաւոր հրամանատար եւ նրան ուղեկցող պատւիրակութեան Ամանորի եւ Ս. Ծննդեան այցը Ս. Ա. վանք
    Սպահան նահանգի ոստիկանութեան գլխաւոր հրամանատար եւ նրան ուղեկցող պատւիրակութեան Ամանորի եւ Ս. Ծննդեան այցը Ս. Ա. վանք

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, չորեքշաբթի՝ 15 յունւար 2020 թւականի առաւօտեան, Ս. Ա. վանք այցելեցին Սպահան նահանգի ոստիկանութեան գլխաւոր հրամանատար Մաասում Բէյգին, Սպահան քաղաքի ոստիկանապետ՝ գնդապետ Խոդադուսթը, Սպահանի 5-րդ շրջանի ոստիկանապետ՝ գնդապետ Նադերին եւ ուրիշներ:

  • Սպահանի նահանգապետի Ամանորի եւ Ս. Ծննդեան շնորհաւորանքի այցը՝ Ս. Ա. վանք
    Սպահանի նահանգապետի Ամանորի եւ Ս. Ծննդեան շնորհաւորանքի այցը՝ Ս. Ա. վանք

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, երեքշաբթի՝ 14 յունւար 2020 թւականի առաւօտեան, Սպահանի նահանգապետը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը այցելեց Ս. Ա. վանք, ուր հանդիպեց ազգային իշխանութեան ներկայացուցիչների հետ՝ գլխաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի:

  • Ամանորի առթիւ միջոցառում՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերնոցի յարկի տակ
    Ամանորի առթիւ միջոցառում՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերնոցի յարկի տակ

    Ծերնոցը կառավարող Նոր Ջուղայի Հայ Կանանց գթութեան միութեան վարչութեան նախաձեռնութեամբ 2020 թւականի Ամանորի առթիւ յունւարի 8-ի երեկոյեան, տօնական միջոցառում տեղի ունեցաւ, մասնակցութեամբ միութեան անդամուհիների եւ ծերանոցի բնակիչների ու աշխատակազմի։ Ծրագրին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզի աւագ խմբկի՝ Դեղինի, սաներն ու դպրոցի պատասխանատուները, ովքեր տօնի առթիւ տեսակցութեան էին եկել այս հագստի տան բնակիչներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։