Հա

Համայնք

15/03/2018 - 13:20

30-ամեայ իրանահայ Գարնանային խաղերը կայանալու են մարտի 20-ից 25-ը, Նոր Ջուղայում

Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, իրանահայ 30-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու երեքշաբթի՝ մարտի 20-ի ժամը 20։30-ին, միութեան մարզասրահում:

Ուրբաթ՝ մարտի 16-ի ժամը 11:30-ին խաղերի խորհրդանշական ջահը յատուկ արարողութեամբ վառւելու է Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղադրւած Ապրիլեան Եղեռնի Ս. նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակով: 

Այս շրջանի խաղերը նւիրւած են Գարնանային խաղերի 30-ամեակին: 

Մրցութիւններին մասնակցելու են մարզական պատւիրակութիւններ՝ Իրանի երեք թեմերից եւ Հայաստանից:

Խաղերը տեւելու են մինչեւ մարտի 25-ը: 

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան

Թղթակից՝ Երանուշ Թահմազեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։