Հա

Համայնք

09/04/2018 - 08:40

Դռնբացէքի արարողութիւնը՝ Շահինշահրում

Կիրակի՝ 2018 թւականի մարտի 25-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիում տեղի ունեցաւ Դռնբացէքի արարողութիւնը: 

«alikonline.ir» - Կիրակի՝ 2018 թւականի մարտի 25-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիում տեղի ունեցաւ Դռնբացէքի արարողութիւնը: Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Արարողութիւնը մատուցւեց Շահինշահրի հայ համայնքի Հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ եւ կատարողութեամբ. ժամերգութեանը մասնակից էր նաեւ արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը:

Աւետարանական ընթրցումներից եւ շարականներից յետոյ, Հայր Սուրբը ս. խորան բարձրացաւ եւ փակ վարագոյրի առջեւ ծնկի եկած աղօթեց Բարձրեալին, ապա բացւեց Մեծ պահքի ընթացքում փակ մնացած վարագոյրը՝ ի նշան  նոր կեանքի սկզբի։

Վերջում Հայր Սուրբն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին, ուր բացատրելով Դռնբացէքի արարողութեան իմաստը նշեց, որ այսօր մեղքերը քաւելու եւ Քրիստոսի հետ յարաբերութեան մէջ մտնելու օրն է։ Նա մաղթեց, որ մեզանից  իւրաքանչիւրի հոգին յագենայ Աստծոյ արդարութեամբ եւ առիթ ունենանք Աստծոյ ողորմութեանն արժանանալու։

Ընթացքում  երգեցողութեամբ հանդէս եկաւ Շահինշահրի «Նարեկ» երգչախումբը:

Պատարագին ներկայ էին Շահինշահրի հայ համայնքի Վարչութեան ներկայացուցիչներն ու մեծաթիւ ժողովուրդ:

Յարակից լուրեր

  • Սրբոց Վարդանանց եւ Տեառնընդառաջի եկեղեցական արարողութիւնները՝ Շահինշահրում
    Սրբոց Վարդանանց եւ Տեառնընդառաջի եկեղեցական արարողութիւնները՝ Շահինշահրում

    Հինգշաբթի, 2020 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, Ս. Վարդանանց եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով, մատուցւեց ս. եւ անմահ պատարագ։

  • Շահինշահրի պետական բարձրաստիճան  պաշտօնատարների այցը Սպահանի հայոց թեմի պատասխանատուներին՝ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով
    Շահինշահրի պետական բարձրաստիճան պաշտօնատարների այցը Սպահանի հայոց թեմի պատասխանատուներին՝ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով

    Շաբաթ՝ 2020 թւականի յունւարի 18-ի առաւօտեան, Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. Հաշեմին, գաւառապետ պրն. Թաջմիրին, Քաղխորհրդի նախագահ պրն. Ջաքանգիրին ու միւս անդամները եւ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնատարները, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով  քաղաքավարական այցելութեամբ ներկայացան Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան կենտրոնատեղի՝ տեսակցելու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներին։

  • Նոր Ջուղայում եւ Շահինշահրում կազմակերպւեց նւիրահաւաք՝ «Թելեթոն 2019»-ի շրջագծում
    Նոր Ջուղայում եւ Շահինշահրում կազմակերպւեց նւիրահաւաք՝ «Թելեթոն 2019»-ի շրջագծում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի նոյեմբերի 28-ի երեկոյեան ժամը 7։00-ից, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիներում իրականացւեց նւիրահաւաք՝ Հայաստան համահայկական հիմնադրամի «Թելեթոն 2019»-ի ծիրում, նախաձեռնութեամբ շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան։

  • Հ.Յ.Դ. 129-ամեակի հանդիսաւոր նշումը՝ Շահինշահրում
    Հ.Յ.Դ. 129-ամեակի հանդիսաւոր նշումը՝ Շահինշահրում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի հոկտեմբերի 31-ի երեկոյեան, Հայ Դատի յանձնախմբի Շահինշահրի գրասենեակի նախաձեռնութեամբ, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում կազմակերպւեց տօնակատարութիւն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 129-ամեակի առթիւ։

  • ՀՅԴ 129-ամեակի առթիւ տօնակատարութիւն՝ Շահինշահրում
    ՀՅԴ 129-ամեակի առթիւ տօնակատարութիւն՝ Շահինշահրում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի հոկտեմբերի 31-ի երեկոյեան, շրջանի Հայ Դատի յանձնախմբի Շահինշահրի գրասենեակի նախաձեռնութեամբ, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում կազմակերպւեց տօնակատարութիւն՝ ՀՅԴ հիմնադրման 129-ամեակի առթիւ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։