Հա

Համայնք

14/10/2018 - 09:40

Ազգագրական զգեստների նորոգութեան նախապատրաստական դասարաններ՝ նւիրւած Մշակոյթի տօնին

Նախաձեռնութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի Ազգագրական թանգարանի յանձնախմբի, հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ համագործակցութեամբ ազգային առաջնորդարանի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի եւ Հանրային կապի գրասենեակի, երեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 9-ի երեկոյեան, տեղի ունեցաւ ազգագրական զգեստների նորոգութեան նախապատրաստական դասարաններ: 

«alikonline.ir» - Նախաձեռնութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի Ազգագրական թանգարանի յանձնախմբի, հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ համագործակցութեամբ ազգային առաջնորդարանի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի եւ Հանրային կապի գրասենեակի, երեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 9-ի երեկոյեան, նոյն գրադարանի տարածքում տեղի ունեցաւ ազգագրական զգեստների նորոգութեան նախապատրաստական դասարանները, որտեղ զգեստների վերանորոգման մասնագէտ Հալէ Հելալին մանրամասնօրէն ներկայացրեց սոյն թանգարանի զգեստների նորոգութեան եւ մաքրման գործընթացը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Դասարանին մասնակցում էին կար ու ձեւի, ասեղնագործութեան եւ զանազան ձեռագործերի վարպետ-մսանագէտ հայ կանայք:

Ծրագրում բացման խօսքով եւ բացատրութիւններով հանդէս եկաւ Հանրային կապի գրասենեակի պատասխանատու եւ Ազգագրական թանգարանի յանձնախմբի անդամ Մանիա Ղուկասեանը: Նոր Ջուղայի զգեստների մասին հետաքրքիր տեղեկութիւններ փոխանցեց  Ազգագրական թանգարանի համակարգող՝ Զոյա Խաչատրեանը, որից յետոյ հաճելի ու հետաքրքիր մթնոլորտում ընթացաւ բովանդակալից այս դասարանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։