Հա

Համայնք

16/10/2018 - 09:30

Հեքիաթասացութեան միջոցառումների շարան՝ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում

Ընթացիկ տարւայ օգոստոսից Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորահալի» գրադարանում իւրաքանչիւր հինգշաբթի առաւօտեան, իրականացւել են հեքիաթասացութեան միջոցառումներ՝ նպատակ ունենալով հայ գրականութեան թանկագին գորհարները մատաղ սերնդին առաւել ծանօթացնելու, ընթերցանութեան նկատմամբ նրանց սէրը բազմապատկելու եւ երեխաների համարձակութիւնն ու ճարտասանական կարողութիւնները զարգացնելու։

«alikonline.ir» - Ընթացիկ տարւայ օգոստոսից Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորահալի» գրադարանում իւրաքանչիւր հինգշաբթի առաւօտեան, իրականացւել են հեքիաթասացութեան միջոցառումներ՝ նպատակ ունենալով հայ գրականութեան թանկագին գորհարները մատաղ սերնդին առաւել ծանօթացնելու, ընթերցանութեան նկատմամբ նրանց սէրը բազմապատկելու եւ երեխաների համարձակութիւնն ու ճարտասանական կարողութիւնները զարգացնելու։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Պատմիչները հիմնականում եղել են փոքրիկները եւ ներկայացումները կատարւել են զանազան ձեւերով, իսկ պատասխանատուների ու պատմինչների համատեղ նախաձեռնութեամբ իւրաքանչիւր միջոցառման աւարտին իրականացւել է ուսուցողական ծրագիր, ուր երեխաները սովորել են երգեր, պատրաստել են հեքիաթին առնչւող ձեռքի աշխատանքներ եւ զբաղւել խաչբառի մրցոյթներով, բառախաղերով ու հայոց այբուբենի լոտոյով։

Ներկայացւած հեքիաթներն են եղել.

Անայիս Բաբայեան (10 տարեկան)՝ «Գորտ արքայազնը».

Անի Թորոսեան (5 տարեկան)՝ «Ճպուռն ու մրջիւնը».

Տեսիլ Գալստանեան (10 տարեկան)՝ «Խօսող ձուկը». այս հեքիաթասացութիւնը կատարւեց թատրոնի ձեւով եւ դերերը մարմնաւորեցին փոքրիկ Քաջայր Գալստանեանը եւ տարրական դպրոցի աշակերտներ՝ Ստեփանիա Յակոբեանը, Արամէ Ասատրեանն ու Լեմուէլ Թահմազեանը։

Ստեփանիա Յակոբեան (10 տարեկան)՝ «Ոսկու կարասը»

Նարեկ Յովսէփեան՝ (6 տարեկան)՝ «Սուտլիկ որսկանը»։

Իսկ իրենց պատմողական հմտութիւններով փոքրիկներին անասելի խանդավառութիւն պարգեւեցին նաեւ մեծահասակները՝ Կարին Տէր-Մարտիրոսեանը «Փիլոսը» եւ Ալինա Տէր-Սուքիասեանը «Անյաղթ աքլորը» հեքիաթների ներկայացմամբ. պատանի Արթուր Քամարզարեանը մարմնաւորելով Փիլոսի դերը՝ աւելի պատկերւոր դարձրեց դրա զաւեշտալի դրւագները։

Յատկանշական է, թէ սոյն շարանը դեռ շարունակւելու է, քանի որ այն լայն ընդառաջում է գտել թէ ծնողների եւ թէ փոքրիկների կողմից։ Մեծ թւով երեխաներ հերթագրւել են՝ իրենց սիրելի հեքիաթը պատմելու համար։ Ծրագրի մեկնարկից ցայսօր բոլոր միջոցառումներին որպէս հանդիսատես ներկայ են եղել մեծաթիւ մանուկներ։

Այս գեղեցիկ մտայղացման կազմակերպական գործում գրադանավարուհի Վերգինէ Միրզախանեանի հետ սերտ համագործակցութիւն են ցուցաբերել Այլին Քեշիշեանն ու Կարին Տէր-Մարտիրոսեանը։

Աւելացնենք նաեւ, որ հոկտեմբերի 8-ի առաւօտեան, Մանուկների համաշխարահային օրւայ առթիւ, Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի պատասխանատուների հրաւէրով գրադարանի հեքիաթասացութեան եւ «Եկէք խաղանք հայկական խաղեր» ծրագրերն իրականցւեցին սոյն դպրոցում՝ սաների մասնակցութեամբ։ Ծրագրում «Սուտլիկ որսկանը» հեքիաթը ներկայացրեց Արթուր Քամարզարեանը, ապա փոքրիկները խաղացին այբուբենի լոտօ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։