Հա

Համայնք

25/10/2018 - 09:10

«Մեղրի» ազատ տնտեսական գօտու նկատմամբ Իրանի հետաքրքրութիւնը մեծանում է

Իրանը հետաքրքւած է «Մեղրի» ազատ տնտեսական գօտու հնարաւորինս արագ զարգացմամբ, սակայն տեխնիկական հարցերի պատճառով այդ գործընթացը դանդաղում է: 

«alikonline.ir» - Իրանը հետաքրքւած է «Մեղրի» ազատ տնտեսական գօտու հնարաւորինս արագ զարգացմամբ, սակայն տեխնիկական հարցերի պատճառով այդ գործընթացը դանդաղում է: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 24-ին, Երեւանում ընթացող «Եւրասիական շաբաթ» միջազգային ֆորումի իր զեկոյցում նշեց «Մեղրի» ազատ տնտեսական գօտու տնօրէն Աշոտ Զարբաբեանը:

«Ներկայումս կայ մի ընկերութիւն`«Բոնւարոն»-ը, որը մեր գօտում գործունէութիւն ծաւալելու յայտ է ներկայացրել: Այն կառավարութեան դրական եզրակացութիւնն է ստացել եւ յաջորդ տարւայ յունւարի վերջից կը սկսի գործել մեր տարածքում: Այն կը զբաղւի կաթնամթերքի արտադրութեամբ եւ դրա արտահանմամբ»,- ասաց Զարբաբեանը:

Նրա խօսքով` իրենք ցանկանում են, որ «Մեղրի» տնտեսական գօտին հնարաւորինս արագ զարգանայ, սակայն տեխնիկական հարցերի պատճառով այն դանդաղում է: «Իրանական եւ այլ ընկերութիւններ հետաքրքրւած են գօտիով, բայց դեռ առարկայական քայլեր չկան: Եւրասիական շուկայում նոյնպէս մեր գօտու հանդէպ հետաքրքրութիւնը մեծ է, բայց այդ հետաքրքրութիւնը պէտք է պոտենցիալ շահագործողների կողմից վերածւի կոնկրետ քայլերի: Մենք բաց ենք բոլորի համար, պարզապէս պէտք է, որ գործարարները բիզնես ծրագրեր ներկայացնեն մեզ»,- ընդգծեց գօտու տնօրէնը:

Նա յաւելեց, որ Իրանում գործող «Արազ» ազատ տնտեսական գօտու հետ յուշագիր է նախատեսւած, սակայն այն դեռ քննարկման փուլում է:

Լրագրողներն Իրանի եւ «Մեղրի» ազատ տնտեսական գօտու միջեւ հնարաւոր համագործակցութեան մասին զրուցեցին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան առեւտրային ներկայացուցիչ Մոհսէն Ռահիմիի հետ: Նա նշեց, որ Իրանում կան շատ գործարարներ, տնտեսական գործունէութիւն ծաւալող անձիք, որոնք մեծ ցանկութիւն ունեն գործունէութիւն սկսել «Մեղրի» ազատ տնտեսական գօտում:

«Ցաւօք, պէտք է ասեմ, որ մինչ օրս «Մեղրի» ազատ տնտեսական գօտու գործարկման վերաբերեալ ակտիւ քայլեր չեն արւել, եւ համապատասխան ենթակառուցւածքը գոյութիւն չունի: Դրանց առկայութեան դէպքում, ես վստահեցնում եմ, որ մեր երկրից գործարարները կը գան ու գործունէութիւն կը սկսեն այստեղ: Ինքս այցելել եմ սահման եւ տեսել եմ գօտին»,- հաւաստիացրեց նա:

Մոհսէն Ռահիմիի խօսքով` «Մեղրի»-ով  հետաքրքիրւած են ընկերութիւններ, որոնք տարբեր ոլորտներում են աշխատում` սկսած մեքենաշինութիւնից, աւարտած մսամթերքի արտադրութեամբ:

«Իրանցիների համար շահաւէտ կը լինի այդ տնտեսական գօտում աշխատել, քանի որ այն հնարաւորութիւն է տալիս տարբեր տեսակի հարկերից ազատւել, դիւրացւած են մաքսային ձեւկերպումները: Այդ գօտին Իրանի համար կարող է այլ առեւտրային շուկաներ դուրս գալու հնարաւորութիւն ստեղծել»,- եզրափակեց Մոհսէն Ռահիմին:

Մեղրի ազատ տնտեսական գօտին գտնւում է Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզի հարաւում՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ սահմանին: Ազատ տնտեսական գօտին ստեղծւել է 2017 թ., դեկտեմբերին ՀՀ կառավարութեան նախաձեռնութեամբ, գօտու կազմակերպիչ է ճանաչւել պետութեան կողմից ստեղծւած «Մեղրի ազատ տնտեսական գօտի» ՓԲԸ-ն։ «Մեղրի» ազատ տնտեսական գօտին գործարարներին հնարաւորութիւն է տալիս զբաղւել արտադրութեամբ, լոգիստիկ ծառայութիւններով, առեւտրով:

Յարակից լուրեր

  • Սփիւռք-Հայաստան յարաբերութիւններու (թաւշեայ) մթնշաղին
    Սփիւռք-Հայաստան յարաբերութիւններու (թաւշեայ) մթնշաղին

    Թաւշեայ յեղափոխութեան յաջորդեց իմքայլական կառավարութեան առաջին տարին: Որքանո՞վ 2019-ին իրականացաւ համակարգային փոփոխութիւններուն մեծ խոստումը: Ի՞նչ անդրադարձ ունեցաւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն վրայ եւ ի՞նչ հեռանկար բացաւ անոնց զարգացման նպատակամղուածութեան իմաստով: Այս հարցումներու բանաձեւումն ու անոնց մեկնաբանական պատասխաններ առաջարկելու այս փորձը կը ձգտի հասնիլ Սփիւռքի յետ-թաւշեայ յեղափոխութեան այս հանգրուանին մասին մտածելու հրաւիրող եզրայանգումներու:

  • Հայաստանի եւ Արցախի պատգամաւորները Բաքւում հայերի ջարդերը դատապարտող յայտարարութիւն են ընդունել
    Հայաստանի եւ Արցախի պատգամաւորները Բաքւում հայերի ջարդերը դատապարտող յայտարարութիւն են ընդունել

    Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան խորհրդարանների պատգամաւորները համատեղ յայտարարութիւն են ընդունել, որում դատապարտել են 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում կազմակերպւած եւ իրականացւած հայերի ջարդերը: Յունւարի 18-ին յայտարարութիւնը միաձայն ընդունւել է ՀՀ Ազգային ժողովում կազմակերպւած՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովների միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի՝ Բաքւի ջարդերի 30-րդ տարելիցին նւիրւած համատեղ յատուկ նիստի աւարտում:

  • «ԱՄՆ-ը փորձում է չարաշահել ինքնաթիռի ողբերգական աղէտը». Կարէն Խանլարեան
    «ԱՄՆ-ը փորձում է չարաշահել ինքնաթիռի ողբերգական աղէտը». Կարէն Խանլարեան

    Ամերիկացիների սիրտը երբեւէ չի ցաւում ինքանթիռի աղէտի զոհերի համար, այլ, փորձում են զոհերի եղերական մահն օգտագործել որպէս Իրանի դէմ քաղաքական ճնշման միջոց: Այս մասին «Ֆարս» լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

  • ««Էյն ալ Ասադի վրայ Պահակազօրի հրթիռային յարձակումը ոչնչացրեց ԱՄՆ հեգեմոնիան»». Ժորժիկ Աբրահամեան
    ««Էյն ալ Ասադի վրայ Պահակազօրի հրթիռային յարձակումը ոչնչացրեց ԱՄՆ հեգեմոնիան»». Ժորժիկ Աբրահամեան

    «Ֆարս» լրատւական գործակալութեան հետ զրոյցում, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանն անդրադարձել է երէկ՝ յունւարի 18-ին, ուրբաթօրեայ աղօթքի ժամանակ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ելոյթին:

  • Երկու երկրաշարժ` Հայաստանում
    Երկու երկրաշարժ` Հայաստանում

    Յունւարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին ԱԻՆ Սէյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սէյսմոլոգիական ցանցի կողմից Աշոցք գիւղից 10 կմ. հարաւ-արեւելք, օջախի 10 կմ խորութեամբ, գրանցւել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։