Հա

Համայնք

31/10/2018 - 10:00

Տնական ուտելիքների բարեգործական վաճառք՝ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան նախաձեռնութեամբ

Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան վարչութիւնը բարեգործական նպատակներով կազմակերպւող իր աշխատանքների շարանում, ուրբաթ՝ 2018 թ.-ի հոկտեմբերի 26-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցի յետնաբակում կազմակերպեց տնական ուտելիքների բարեգործական վաճառք։ 

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան վարչութիւնը բարեգործական նպատակներով կազմակերպւող իր աշխատանքների շարանում, ուրբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 26-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցի յետնաբակում կազմակերպեց տնական ուտելիքների բարեգործական վաճառք, ուր վաճառքի էին հանւել հայ ձեռներեց կանանց պատրաստած անուշահամ կարկանդակները, վարենիները, չրեղէնը, աւանդական թխւածքներն ու ճաշատեսակները։ Սոյն միջոցառման կազմակերպման հիմնական նպատակը բազմաշնորհ հայ կանանց օժանդակելն էր՝ իրենց ձեռքի պատրաստածը բոլորին ներկայացնելու եւ վաճառելու գործում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Տնական ուտելիքների միօրեայ այս վաճառանոց այցելեցին հայ եւ պարսիկ հայրենակիցներ։ Ծրագրին զուգահեռ աշխատեց ճոխ բուֆէ։

Յատկանշական է, որ սոյն վաճառքը շարունակական է լինելու է եւ կազմակերպւելու է զանազան առիթներին։ Միջոցառման հասոյթը ծառայեցւելու է բարեգործական նպատակներով ծրագրերին։

 

Լուսանկարները տրամադրեցին կազմակերպիչները  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։