Հա

Համայնք

17/11/2018 - 09:20

Ուսումնական նոր տարեշրջանը բուռն աշխատանքով է ընթանում Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում

Ընդամէնը ամիս ու կէս է անցել 2018-2019 թ.թ. ուսումնական տարեշրջանի մեկնարկից, սակայն Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի պատասխանատուներին յաջողւել է բուռն աշխատանք իրագործել, թէ դպրոցի ընթացիկ ծրագրերի եւ թէ զանազան միջոցառումների կազմակերպման ուղղութեամբ, որոնցով կարողացել են հաճելի, խանդավառ եւ նորանոր փորձառութիւններով ու գիտելիքներով ողողւած մթնոլորտ ստեղծել սաների համար։

«alikonline.ir» - Ընդամէնը ամիս ու կէս է անցել 2018-2019 թ.թ. ուսումնական տարեշրջանի մեկնարկից, սակայն Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի պատասխանատուներին յաջողւել է բուռն աշխատանք իրագործել, թէ դպրոցի ընթացիկ ծրագրերի եւ թէ զանազան միջոցառումների կազմակերպման ուղղութեամբ, որոնցով կարողացել են հաճելի, խանդավառ եւ նորանոր փորձառութիւններով ու գիտելիքներով ողողւած մթնոլորտ ստեղծել սաների համար։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Այս ծիրում հոկտեմբերի 3-ին, «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտները դպրոց հասնելուն պէս պատրաստեցին հետաքրքիր ձեռքի աշխատանքներ, որից յետոյ Մանուկների համաշխարհային օրւայ առիթով, սաներն ու իրենց մայրերը մասնակցեցին դպրոցի տեսչութեան եւ ծնողական խորհրդի կողմից կազմակերպւած անակնկալ շրջագայութեանը, զբօսայգիագնացութեանը։ Զբօսայգիում անցկացրած դպրոցական օրը՝ յագեցած էր հետաքրքիր գիտելքների ուսուցմամբ ու խաղերով։

Հոկտեմբերի 17-ին, գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ. Գուճանեանը հրաժեշտի այցով ներկայացաւ մանկապարտէզ-նախակրթարան, ուր իր օրհնանքի խօսքերը փոխանցեց սաներին եւ նրանց մաղթեց՝ անհոգ մանկութիւն ու փայլուն ապագայ։ Հայր Սուրբին ընկերակցում էր համայնքի ծխատէր քահանայ հայր՝ արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը։

Հոկտեմբերի 24-ին, դպրոցի պատասխանատուների նախաձեռնութեամբ, աշնանային եղանակի յատկութիւններին ու գեղեցկութեանն առաւել հաղորդ դառնալու նպատակով, սաներն ու իրենց մայրիկները դարձեալ յաճախեցին զբօսայգի, ուր աշակերտներն ուսուցչի եւ ծնողների օգնութեամբ աշնանային տերեւներով պատրաստեցին ձեռքի աշխատանքներ, իսկ օրւայ մնացեալ բաժինն անցկացրին զաւրճալի խաղերով։

Նոյեմբերի 4-ին, դպրոցը հիւրընկալեց արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանին ու Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեանը, ովքեր իրենց ուրախութիւնը յայտնեցին այցի առթիւ եւ պատրաստակամութիւն յայտնեցին դպրոցին աջակցելու իր աշխատանքների իրականացման գործում։ Այնուհետեւ դպրոցի սաներն ներկայացրին «Երեք խոզուկ» հեքիաթը, իսկ վերջում քահանայ հայրն ու միութեան վարչութեան նախագահուհի Անահիտ Օհանեանը նւէրներ յանձնեցին աշակերտներին։

Լուսանկարները տրամադրեց դպրոցի տեսչութիւնը

Յարակից լուրեր

  • «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տարեվերջի հանդէսը՝ Շահինշահրում
    «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տարեվերջի հանդէսը՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 22-ի երեկոյեան, Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր նոյն դպրոցի ամավերջի հանդէսը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում։

  • Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում

    Ն․ Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ եւ տեղի Հայ համայնքի վարչութեան համագործակցութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, կազմակերպւել էր ձեռնարկ միութեան «Արամ Մանուկեան» սրահում: 

  • Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում
    Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 10-ին, նախաձեռնութեամբ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան, նոյն միութեան գրասենեակում, կազմակերպւել էր հրաժեշտի երեկոյ՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանի առաքելութիւնը Սպահանի հայոց թեմում աւարտւելու առիթով։

  • Դոկտ. Հասան Ռոհանի. «Համալսարաններում ազատութիւնը սահմանափակելով կը վնասենք մեզ»
    Դոկտ. Հասան Ռոհանի. «Համալսարաններում ազատութիւնը սահմանափակելով կը վնասենք մեզ»

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ հոկտեմբերի 14-ին Թեհրանի պետական համալսարանում մասնակցել է Իրանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների, գիտահետազօտական եւ տեխնոլոգիական կենտրոնների ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի արարողութեանը:

  • Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինումով ու կարգադրութեամբ, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը շուրջ մի տասնամեակ Սպահանի հայոց թեմում ծառայելուց յետոյ, շուտով վերադառնալու է Անթիլիասի Մայրավանք՝ նոր պարտականութիւններ ստանձնելու համար։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։