Հա

Համայնք

24/12/2018 - 13:10

Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին կը վերաբացւի

Ամանորի եւ Սուրբծննդեան տօների նախօրէին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին կը վերաբացւի Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանից:

«alikonline.ir» - Ամանորի եւ Սուրբծննդեան տօների նախօրէին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին կը վերաբացւի Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանից:

Այսօր՝ երեկոյեան եկեղեցում Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ տեղի կունենայ կրօնական արարողութիւն, որին ներկայ կը լինեն նաեւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչները՝ Թեմական խորհրդի անդամ Նապիկ Մելիքեանն ու Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը:

Եկեղեցու վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներն իրականացւել է Մշակութային ժառանգութեան պահպանման Աբադանի մասնաճիւղի եւ «Արւանդ» ազատ առեւտրի գօտու համատեղ ջանքերով:

Նշենք, որ Երբեմնի հայաշատ, Աբադան քաղաքի Ս. Կարապետ եկեղեցին կառուցւել է 1958 թւականին: Ժամանակին այն համարւել է աբադանահայութեան գլխաւոր հաւաքատեղին:

Սուրբ Կարապետ եկեղեցին գտնւում է Իմամ Մուսա բին Ջաաֆար մզկիթի անմիջական հարեւանութեամբ: Այս հանգամանքը, քաղաքը, եկեղեցին եւ մզկիթը դարձրել է բացառիկ՝ ողջ Իրանում: Միմեանց հարեւանութեամբ գտնւող հոգեւոր երկու կենտրոնները դարձել են Իրանում Աստւածային կրօնների խաղաղ գոյակցութեան խորհրդանիշը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։