Հա

Համայնք

16/03/2019 - 08:20

Բուն բարեկենդանի առթիւ միջոցառում՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ

Կիրակի՝ 2019 թւականի մարտի 3-ի կէսօրից յետոյ ժամը 4։30-ին, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Բուն բարեկենդանի առթիւ կազմակերպւել էր ուրախ ժամանց՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, ուր ներկայ էին՝ արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու պատական միութեան անդամները։ 

«alikonline.ir» - Կիրակի՝ 2019 թւականի մարտի 3-ի կէսօրից յետոյ ժամը 4։30-ին, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Բուն բարեկենդանի առթիւ կազմակերպւել էր ուրախ ժամանց՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, ուր ներկայ էին՝ արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու պատական միութեան անդամները։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Ներկաներին ողջունեց միութեան վարչութեան նախագահուհի Անահիտ Օհանեանը, որից յետոյ ելոյթ ունեցաւ Նւարդ Փանոսեանը, ով բացատրութեամբ հանդէս եկաւ տօնի խորհրդի կապակցութեամբ։

Գեղարւեստական բաժնում Քարմէն Յակոբեանը ներկայացրեց «Ղափամա» պարը, իսկ Նարմիկ Դեհբազչեանը նշելով, որ 2019 թւականին լրանում է Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակը, ընթերցեց Ամենայն հայոց բանաստեղծի «Բարեկենդան»-ը։

Ընթացքում արտայայտւեցին քահանայ հայրն ու Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը։ Արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը շնորհաւորելով տօնի առթիւ եւ յիշեցնելով պահեցողութեան շրջանի կարեւորութիւնը՝ շեշտեց յատկապէս մտքի, խօսքի եւ հոգու պահեցողութեան անհրաժեշտութիւնը, իսկ պրն․Մովսիսեանը գնահատելով Շահինշահրի Հայ Կանանց Եկեղեցասիրաց միութեան դերակատարութիւնը համայնքի եկեղեցական աշխատանքներում, աւելացրեց, թէ թեմի Կրօնական խորհուրդը ինչպէս միշտ նեցուկ է հանդիսանալու սոյն միութեանը։

Երեկոն շարունակւեց խանդավառ եւ տօնական մթնոլորտում՝ պարով, երգով, վիճակախաղով եւ զւարճալի այլ խաղերով։

Լուսանկարների հեղինակ՝ Էմմա Օրդուբէգեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։