Հա

Համայնք

20/05/2019 - 14:20

«Պառակտում, որն սկսել է ոչ մի սահման չճանաչել». Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի յայտարարութիւնը

Հայաստանում ժողովրդական արդար պահանջատիրութեան ալիքի վրայ, «սիրոյ եւ համերաշխութեան» նշանաբանով իշխանութեան անցած քաղաքական ուժի եւ նրա հետեւորդների կողմից հայրենի երկրում սերմանւող ու խրախուսւող քաղաքական անհանդուրժողականութիւնը, արդէն խիստ մտահոգիչ հետեւանքներ է ունեցել: 

Հայաստանում ժողովրդական արդար պահանջատիրութեան ալիքի վրայ, «սիրոյ եւ համերաշխութեան» նշանաբանով իշխանութեան անցած քաղաքական ուժի եւ նրա հետեւորդների կողմից հայրենի երկրում սերմանւող ու խրախուսւող քաղաքական անհանդուրժողականութիւնը, արդէն խիստ մտահոգիչ հետեւանքներ է ունեցել: 

Այս կործանարար վարքագծին են միացել Հայաստանի վերանկախումից անմիջապէս յետոյ հայրենի մեր ժողովրդին անդունդի եզրին հասցրած, քաղաքականապէս սնանկացած ու մերժւած, բայց եւ վերջին ամիսներին կրկին գլուխ բարձրացրած, ապազգային մօտեցումներով պետական համակարգը եւ հայկական քաղաքական դաշտը թունաւորող ուժեր եւ պարագլուխներ, որոնք ձգտում են ժողովրդի մէջ խորացնել պառակտումն ու ատելութիւնը:

Պառակտում, որն սկսել է ոչ մի սահման չճանաչել, իրար դէմ հանել «ՀայաստանՑԻՆԵՐԻՆ» եւ «ԱրցախՑԻՆԵՐԻՆ», «ՀայաստանՑԻՆԵՐԻՆ» եւ հայրենադարձներին,«ՀայաստանՑԻՆԵՐԻՆ» եւ սփիւռքահայերին, «իւրայիններին» եւ «թշնամիներին»: Ատելութիւն, որ ամբոխի է վերածել ժողովրդին, կուրացրել ու թունաւորել է մարդկանց:

Մայիսի 18-ին մի խումբ մոլագարների կողմից այսպիսի կոյր ատելութեան թիրախ է դարձել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Դէպի Երկիր» կոչը սեփական գործով կեանքի վերածաց, Արցախեան ազատամարտի առաջին իսկ օրերից ընտանեօք հայրենադարձւած եւ այդ պայքարում խոշոր ներդրում եւ մասնակցութիւն ունեցած, ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, որը Երեւանի Ազատութեան հրապարակում զբօսնելիս է եղել իր մանկահասակ թոռների հետ:

Նոր Ջուղայի հարազատ զաւակ Հրանտ Մարգարեանին, Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, Դաշնակցութեան անցած ուղին եւ ազգանւէր գործունէութիւնը նւաստացնող եւ խեղաթիւրող յերիւրանքներն ու սպառնալիքները նախապէս ծրագրւած, թելադրւած եւ հրահրւած քայլեր են Դաշնակցութեան հայրենի թէ սփիւռքեան ամբողջ ընտանիքի դէմ: Դրանք հետեւանք են վերջին ամիսներին ե°ւ պաշտօնական լրատւամիջոցներով, ե°ւ տարբեր հարթակներում ՀՅԴ-ի դէմ ուղղակի կամ քողարկւած քարոզչական սեւ արշաւի, որը թիրախաւորել է Դաշնակցութեան կազմակերպական կառոյցը, ազգային գաղափարախօսութիւնը եւ նպատակները` իբր ՙնոր եւ առաջադիմական՚ քաղաքական մշակոյթ, հասարակութիւն եւ երկիր կերտելու համար:

Համոզւած ենք, որ փողոցային որակներով եւ անպատժելիութեամբ արբեցած խուժանն ընդունակ չէ` ոչ երկիր կառուցել, ոչ երկիր շենացնել, ոչ ժողովրդավարութիւն եւ արդարութիւն հաստատել եւ ոչ, առաւել եւս, երկիրը պաշտպանել արտաքին թշնամուց:

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից, յատկապէս վարչապետ Նիկոլ Փաշինեանից եւ իրաւապահ մարմիններից` կանխել վերը նշւած ազգավնաս եւ սադրիչ գործողութիւնները եւ գործելաոճը, համապատասխան քաղաքական եւ իրաւական գնահատական տալ կատարւածին եւ պատասխանատւութեան ենթարկել օրինազանցներին:

 

Նոր Ջուղայի Հայ Դատի Յանձնախումբ
19 Մայիս 2019 թ․

Յարակից լուրեր

  • «Հայ Դատի եւ Արցախի բարեկամներ» խորագրով հանդիպումը՝ Նոր Ջուղայում
    «Հայ Դատի եւ Արցախի բարեկամներ» խորագրով հանդիպումը՝ Նոր Ջուղայում

    Չորեքշաբթի՝ 2020 թւականի յունւարի 22-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիում կայացաւ «Հայ Դատի եւ Արցախի բարեկամներ» խորագրով հանդիպումը՝ Հայ Դատի յանձնախմբի հիմնադրման 75-ամեակին նւիրւած։

  • «Բանաձեւերի ընդուոնումը համահայկական նւաճում էր». Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի յայտարարութիւնը
    «Բանաձեւերի ընդուոնումը համահայկական նւաճում էր». Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի յայտարարութիւնը

    ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների տան ջախջախիչ մեծամասնութեամբ եւ Սենատի որոշմամբ, Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը ճանաչող բանաձեւերի հաստատումը հայ ժողովրդի արդար պահանջատիրութեան իրաւական եւ քաղաքական կարեւոր ենթահող ապահովող եւ մէկ համահայկական նւաճում է, որի կազմակերպման երկարատեւ ծանր աշխատանքը եւ նպատակասլաց գործողութիւնները հիմնականում իրականութիւն դարձան հայ ժողովրդի մեծ նեցուկն ու հովանաւորութիւնը վայելող Հ.Յ.Դ. Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի միջոցով:

  • Շարունակական վարքագիծ սուլթանից մինչեւ Էրդողան
    Շարունակական վարքագիծ սուլթանից մինչեւ Էրդողան

    Թւականիս հոկտեմբեր 9-ին թրքական բանակը ի լուր աշխարհի եւ բացէ ի բաց ներխուժեց իր հարեւան՝ Սիրիայի տարածք: Թրքական ծաւլապաշտական յարձակման թիրախ են դարձել Սիրիայի հիւսիսում գտնւող հայաբնակ Գամիշլի քաղաքը եւ այլ բնակավայրեր, որի հետեւանքով բազմաթիւ հայորդիներ ենթարկւել են Թուրքիայի բանակայինների յանցագործութիւններին․ կան բազմաթիւ տուժածներ։

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւել է՝

  • Կենտրոնական շտաբի պաշտօնական բացում եւ հանդիպում Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ երիտասարդների հետ
    Կենտրոնական շտաբի պաշտօնական բացում եւ հանդիպում Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ երիտասարդների հետ

    Երէկ, փետրւարի 20-ի երեկոյեան ժամը 7։30-ին, տեղի ունեցաւ Իրանի Իսլ. խորհրդարանի 10-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ժորժիկ Աբրահամեանի Կենտրոնական շտաբի պաշտօնական բացումը, որը գտնւում է Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։