Հա

Համայնք

29/05/2019 - 14:45

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 101-ամեակը նշւեց Նոր Ջուղայում

Երեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, ժողովրդական տօնախմբութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 101-ամեակը։

«alikonline.ir» - Երեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, ժողովրդական տօնախմբութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 101-ամեակը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սկզբում ներկաների յոտնկայս ունկնդրութեամբ հնչեց Հայաստանի Հանրապետութեան օրհներգը, ապա տեղի ունեցաւ՝ դրօշակի արարողութիւն, Հանրապետական մաղթանք, որն իրականացւեց Սպահանի հայոց թեմի հոգեւորականաց ու դպարց դասերի միջոցով եւ շքերթ-տողանցք՝ ազգային մարմինների եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների մասնակցութեամբ։

Շարունակութեան մէջ բանախօսութեամբ հանդէս եկաւ «Ալիք» օրաթերթի կայքէջի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը, ով իր ելոյթում պատմական ակնարկ ունենալով Հայաստանի Առաջին Հանրապետութեան կերտմանը, հիմնականում ընդգծեց այն կարեւոր ձեռքբերումները, որոնք տեղի են ունեցել սոյն հանրապետութեան հիմնադիր այրերի ջանքերի շնորհիւ՝ մասնաւորապէս անդրադառնալով 1919 թւականի մայիսի 28-ին, Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունւած միացեալ Հայաստանի հռչակագրին եւ այն առանցքային դերակատարութեանը, որը սոյն հռչակագիրն ունեցել եւ ունենալու է հայ ժողովրդի միաւորման, Արցախի ազատագրման եւ Հայ Դատի պայքարի ուղղութեամբ։

Ծրագրի երկրորդ բաժնում ազգային երգերի կատարմամբ ելոյթ ունեցաւ «Անի» երաժշտական խումբը։

Երեկոն վարեց Մեղրի Ղուկասեանը։

Յարակից լուրեր

  • Շւէյցարիայի արտաքին գործերի նախարարի այցը Սուրբ Ամենափրկիչ վանք
    Շւէյցարիայի արտաքին գործերի նախարարի այցը Սուրբ Ամենափրկիչ վանք

    Շաբաթ՝ 5 սեպտեմբեր 2020 թւականի երեկոյեան, ՍՀԹ պատւիրակութիւնը թեմակալ առաջնորդի գլխաւորութեամբ, հիւրընկալեց Շւէյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնասիօ Քասիսին, ԻԻՀ-ում Շւէյցարիայի դեսպանին եւ նրանց ընկերակցող շւէյցարական պատւիրակութեանը, ովքեր իրենց Սպահան կատարած այցելութեան շրջագծում, այցելելցին նաեւ Ս. Ա. Վանք:

  • Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութիւնը՝ օժանդակութեան կապոցներ բաժանեց անօգնական ընտանիքներին
    Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութիւնը՝ օժանդակութեան կապոցներ բաժանեց անօգնական ընտանիքներին

    Նկատի առնելով, որ համաճարակի տարածման այս խստագոյն օրերին աւելի է ծանրացել կենցաղային ոչ բարենպաստ պայմաններում գտնւող ընտանիքների կացութիւնը, Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան վարչութիւնը որոշեց օժանդակութեան կապոցներ բաժանել կարիքի մէջ յայտնւած Նոր Ջուղայի եւ Շահինշահրի մի շարք ընտանիքների մէջ։

  • Լիբանանահայութեանը զօրակցելու նպատակով նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում
    Լիբանանահայութեանը զօրակցելու նպատակով նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

    Բէյրութի նաւահանգստի պայթիւնից մարդկային եւ նիւթական զգալի կորուստներ կրած լիբանանահայութեանը զօրակցելու նպատակով՝ Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախումբը կեանքի է կոչել «Լիբանանահայութեան օժանդակութեան յանձնախումբ»՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում նւիրահաւաք կազմակերպելու համար։ 

  • Խաղողօրհնէքի կարգ՝ Նոր Ջուղայում
    Խաղողօրհնէքի կարգ՝ Նոր Ջուղայում

    Կիրակի՝ 2020 թւականի օգոստոսի 16-ի առաւօտեան ժամը 8։00-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղաւար տօներից՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առթիւ դռնփակ կերպով կատարւեց Անդաստանի արարողութիւն եւ խաղողօրհնէքի կարգ։

  • Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնի զոհւածների յիշատակին հոգեհանգիստ՝ Նոր Ջուղայում
    Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնի զոհւածների յիշատակին հոգեհանգիստ՝ Նոր Ջուղայում

    Ուրբաթ՝ 2020 թւականի օգոստոսի 14-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի, դռնփակ կերպով հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ՝ Բէյրութի նաւահանգստի պայթիւնի զոհւածների յիշատակին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։