2020 թւականին լրանում է վաստակաշատ ազգային-հասարակական եւ կուսակցական գործիչ՝ Թաթուլ Օհանեանի ծննդեան 85-ամեակը եւ գործունէութեան 65-ամեակը։
2020 թւականին լրանում է վաստակաշատ ազգային-հասարակական եւ կուսակցական գործիչ՝ Թաթուլ Օհանեանի ծննդեան 85-ամեակը եւ գործունէութեան 65-ամեակը։
Յոբելեանը պատշաճ մակարդակով նշելու նպատակով, թեմիս Թեմական խորհուրդը կեանքի է կոչել մեծարանքի յանձնախումբ, որն անցել է աշխատանքի եւ կազմել ծրագրի նախագիծը։
Մեծարանքի միջոցառումն անց է կացւելու 2020 թւականի սկզբներին։ Այս առթիւ Ձեր ուղերձները կարող էք ուղարկել Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի էլեկտրոնային հասցէին (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։), մինչեւ թւականիս դեկտեմբեր ամսի աւարտը։
Յաւելեալ տեղեկութիւնների համար զանգահարել Նոր Ջուղայի ազգային առաջնորդարան՝ (+98) 31-36243471-2 եւ (+98) 31-36283101 հեռախօսահամարներով, աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից 14։00-ը։
Հայաստանի եւ Սփիւռքի հայալեզու թերթերից խնդրում ենք հրատարակել սոյն կոչը։ Կանխաւ շնորհակալութիւն։
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆԻ
ՄԵԾԱՐԱՆՔԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ
10 օգոստոս 2019
Նոր Ջուղա, Սպահան, Իրան