Շաբաթ՝ օգոստոսի 17-ի առաւօտեան, «Միկա» մարզասրահում Սպահանի կանանց բասկետբոլի խումբը, Համահայկական 7-րդ խաղերի շրջագծում իր վերջին հանդիպումն իրականացրեց Երեւանի խմբի հետ, որի արդիւնքում յաջողեց 67-42 հաշւով գերազանցել մրցակցին եւ գրաւել սոյն մրցաշարի երրորդ տեղը։
«alikonline.ir» - Շաբաթ՝ օգոստոսի 17-ի առաւօտեան, «Միկա» մարզասրահում Սպահանի կանանց բասկետբոլի խումբը, Համահայկական 7-րդ խաղերի շրջագծում իր վերջին հանդիպումն իրականացրեց Երեւանի խմբի հետ, որի արդիւնքում յաջողեց 67-42 հաշւով գերազանցել մրցակցին եւ գրաւել սոյն մրցաշարի երրորդ տեղը։ Այսպիսով եւս մէկ բրոնզէ մեդալով համալրւեց Սպահանի մարզական քարաւանի յաջողութիւնների շարանը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը: