Հա

Համայնք

28/08/2019 - 14:10

Շահինշահրի երկու փողոցներ անւանակոչւեցին հայ նահատակների անւամբ

Շուրջ մէկ տարի առաջ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան գեղեցիկ մտայղացմամբ սոյն քաղաքի քաղաքապետարանին առաջարկւեց՝ երկու փողոց անւանակոչել Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում զոհւած հայ նահատակների անուններով՝ ի յարգանք երկրի հողային ամբողջականութեան պաշտպանութեան ճանապարհին իրենց կեանքը նւիրաբերած նահատակների։

«alikonline.ir» - Շուրջ մէկ տարի առաջ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան գեղեցիկ մտայղացմամբ սոյն քաղաքի քաղաքապետարանին առաջարկւեց՝ երկու փողոց անւանակոչել Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում զոհւած հայ նահատակների անուններով՝ ի յարգանք երկրի հողային ամբողջականութեան պաշտպանութեան ճանապարհին իրենց կեանքը նւիրաբերած նահատակների։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Առաջարկն ընդառաջւեց քաղաքապետարանի կողմից եւ օրեր առաջ համապատասխան ցուցանակների տեղադրմամբ, «Սրբոց Վարդանանց» դպրոցի փողոցն անւանակոչւեց նահատակ Մկրտիչ Թովմասեանի, իսկ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի փողոցը՝ նահատակ Հենրիկ Տէր-Յովհաննիսեանի անուններով։

 

Լուսանկարները տրամադրեց Շահինշահրի Հայ համայնքի վարչութիւնը

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։