Print this page
05/10/2019 - 14:30

Նոր Ջուղայում նշւեց ՀՀ վերանկախացման 28-ամեակը

Ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։ 

«alikonline.ir» - Ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Տօնակատարութիւնն սկիզբ առաւ Իրանի Իսլ. ու Հայաստանի Հանրապետութիւնների օրհներգերի յոտնկայս ունկնդրութեամբ, ապա օրւայ բանախօս Հայաստանից ժամանած քաղաքական գործիչ, տնտեսագէտ եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանն անդրադառնալով 1990-ական թւականներին Հայաստանում գործող ապազգային իշխանութեանն ու պատկան գործողութիւններին եւ այսօրւայ Հայաստանի քաղաքական ու հասարակական դաշտերում առկայ պայմաններին, ընգծեց. «Մեր ժողովուրդը եւս մի անգամ պէտք է արթնանայ եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական պատասխանատուներից պահանջի՝ ճիշտ մշակել ու ներգրաւել համազգային նպատակները… Անկախ եւ միացեալ Հայաստանի կերտումը նշանակում է, թէ այսօրւանից սկսած Հայաստանի եւ Սփիւռքի հայերը միասնականօրէն պէտք է հետամուտ լինեն հայ ժողովրդի նպատակներին ու ձգտումներին եւ տէր կանգնեն անկախութեանը՝ իրենց երազանքների պետութիւնն ու հայրենիքը կերտելու համար»։

Պաշտօնական բաժնի աւարտին ներկաներին իր հայրական պատգամն ուղղեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը։

Ծրագիրը յագեցած էր նաեւ ասմունքներով, պարային համարներով ու հայրենասիրական-ժողովրդական երգերի կատարումներով։

 

Յարակից լուրեր