Հա

Համայնք

05/10/2019 - 12:00

Երկօրեայ արարողութիւններ Ս. Գէորգ զօրավարի եւ Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ

Ուրբաթ եւ շաբաթ՝ 2019 թւականի սեպտեմբերի 27 եւ 28-ին, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում, մասնակցութեամբ Սպահանի հայոց թեմի եկեղեցական դասի եւ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի, Ս. Գէորգ զօրավարի եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ տեղի ունեցան երկօրեայ արարողութիւններ։

«alikonline.ir» - Ուրբաթ եւ շաբաթ՝ 2019 թւականի սեպտեմբերի 27 եւ 28-ին, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում, մասնակցութեամբ Սպահանի հայոց թեմի եկեղեցական դասի եւ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի, Ս. Գէորգ զօրավարի եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ տեղի ունեցան երկօրեայ արարողութիւններ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, ուրբաթ, առաւօտեան ժամը 9։30-ին, եկեղեցու շրջափակում կատարւեց աղօրհնէքի, իսկ երեկոյեան ժամը 6։00-ին, եկեղեցում՝ հսկման արարողութիւնները։

Նշելի է, որ նոյն օրը կէսօրից յետոյ տեղի ունեցաւ ոչխարների զենումը, որից յետոյ Հարիսայի պատրաստման յանձնախմբի անդամներն անցան իրենց վստահւած աշխատանքին։

Շաբաթ առաւօտեան, ձեռամբ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի մատուցւեց ս. եւ անմահ պատարագ։ Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Սրբազան Հայրն օրւան պատշաճ իր քարոզում Անդրադառնալով Սրբի կեանքին, հաւատին ու անկոտրում կամքին՝ ընդգծեց. «Հարկաւոր է անդրադառնանք եւ սթափւենք, թէ ինչ վիճակում ենք գտնւում։ Այսօր մենք որպէս քրիտսոնեաներ, Ս. Գէորգի նման, կանգնել ենք երկընտրանքի առջեւ։ Կոստանդիանոս կայսրի փոխարէն ունենք մեր աշխարհն ու աշխարհիկ կեանքը, որոնք մեզ ճնշում եւ ստիպում են, թողնենք մեր հոգեւոր կեանքը եւ ամբողջութեամբ՝ մարմնով, հոգով, սրտով ու հաւատով ենթարկւենք աշխարհին ու աշխարհականին։ Մենք պէտք է Ս. Գէորգի նման մեր ոչն ասենք եւ չենթարկւենք այս աշխարհին, քանի որ քրիստոնեայ ենք եւ չենք կարող Աստծոյ կողմից շնորհւած մեր ջինջ հաւատն ու բիւրեղ հոգին աշխարհի ու աշխարհականի գերին դարձնել»։

Ս. պատարագի աւարտին տեղի ունեցաւ ջրօրհնէք՝ Ս. Գէորգ զօրավարի աջով։

Այնուհետեւ Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ այցելեց եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան, որը բաժանւեց ժողովրդին։

Վերջում գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր շնորհակալական խօսքն ուղղեց նշւած արարողութիւնների կազմակերպման գործում բոլոր դերակատարներին՝ եկեղեցական դասին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը, երգեցիկ խմբին, Կանանց եւ հարիսայի պատրաստման յանձնախմբերին, նւիրատուներին եւ հաւատացեալ ժողովրդին։

Յարակից լուրեր

  • Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2020 թւականը «Յատուկ խնամքի կարօտ հայորդիների տարի» հռչակելու կապակցութեամբ
    Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2020 թւականը «Յատուկ խնամքի կարօտ հայորդիների տարի» հռչակելու կապակցութեամբ

    Կիրակի՝ 2020 թւականի յունւարի 19-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, սուրբ Յովհաննէս Կարապետի տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, ուր նշւեց նաեւ սոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

  • Նոր ջուղայի հայոց թեմի առաջնորդի Սուրբ Ծննդեան պատգամը
    Նոր ջուղայի հայոց թեմի առաջնորդի Սուրբ Ծննդեան պատգամը

    Սուրբ Ծննդեան տօնի առիթով, մեր ժողովրդի հաւատացեալ զաւակներին ուղղելիք մեր պատգամը արթնութեան ու գիտակցութեան կոչ է, անդրադառնալու համար թէ ինչ ընթացքի մէջ ենք եւ դէպի որտեղ ենք ուղղւում ազգովի: Պէտք է գիտակցենք, որ մեզանից իւրաքանչիւրը մեր ժողովրդի հանդէպ սուրբ պարտականութիւն ունի՝ նորակազմ ընտանիքով կենսատու եւ վերանորոգող բջիջը դառնալու մեր ազգի կեանքի գոյատեւման ապագան ապահովող պայքարի այս յաղթական երթի մէջ:

  • Եկեղեցական արարողութեամբ ու տօնախմբութեամբ նորջուղայեցիները դիմաւորեցին 2020 թւականը
    Եկեղեցական արարողութեամբ ու տօնախմբութեամբ նորջուղայեցիները դիմաւորեցին 2020 թւականը

    2020 թւականի Ամանորի առթիւ, յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ:

  • Նոր ջուղայի հայոց թեմի առաջնորդի Ամանորի պատգամը
    Նոր ջուղայի հայոց թեմի առաջնորդի Ամանորի պատգամը

    Հոգեկան բարձր տրամադրութեամբ Ամանորի սեմին կանգնած, հաշւում ենք օրերը, ժամերն ու րոպէները՝ դիմաւորելու Նոր Տարւայ եւ Սուրբ Ծննդեան զոյգ տօները: Շատերի համար Ամանորը ինքնաքննութեան, հաշւետւութեան եւ նոր ծրագրեր մշակելու կամ նպատակներ մտադրելու լաւ առիթներից մէկն է: Որպէս այդպիսին, յետադարձ մի ակնարկով ուզում ենք քննել անցնող տարւայ թերութիւններն ու բացթողումները՝ նորոգւած թափով եւ սրբագրւած մեկնարկով սկսելու Նոր տարին:

  • Ս. Ստեփանոս Նախավկայի եւ սարկաւագների տօնը՝ Նոր Ջուղայում
    Ս. Ստեփանոս Նախավկայի եւ սարկաւագների տօնը՝ Նոր Ջուղայում

    Ս. Ստեփանոս Նախավկայի, հայ եկեղեցու սարկաւագների եւ Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, երեքշաբթի՝ 2019 թւականի դեկտեմբերի 24-ի առաւօտեան, վերոնշեալ եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու թեմի եկեղցական դասի մասնկցութեամբ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։