Հա

Համայնք

22/10/2019 - 10:30

Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօներին նւիրւած լուսանկարների ցուցահանդէս՝ Նոր Ջուղայում

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօների առթիւ, 2019 թւականի հոկտեմբերի 11-17-ը, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում կայացաւ ազատ թեմայով լուսանկարների ցուցահանդէս՝ հայ լուսանկարիչների հեղինակութեամբ։

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօների առթիւ, 2019 թւականի հոկտեմբերի 11-17-ը, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում կայացաւ ազատ թեմայով լուսանկարների ցուցահանդէս՝ հայ լուսանկարիչների հեղինակութեամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Այս շրջագծում ցուցադրւել էին թւով տաս նորջուղայեցի լուսանկարիչների աշխատանքները, ինչպիսիք են՝ Արբի Բաբումեանը, Սեւակ Ալեքսանդրեանը, Շանթ Մելքոնեանը, Լիլիթ Գէորգեանը, Վաչիկ Հայրապետեանը, Վարդինէ Աղանեանը, Վազրիկ Մելքոնեանը, Վանանդ Իսաղուլեանը, Վիգէն Մկրտչեանն ու Հայկ Խոսրովեանը։

Սոյն ցուցահանդէս այցելեցին բազմաթիւ օտարերկրացի զբօսաշրջիկներ եւ հայ ու պարսիկ հայրենակիցներ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։