Հա

Համայնք

31/10/2019 - 09:00

Ամիր Ջամշիդիի «Քարէ դիմանկարներ» խորագրով լուսանկարների ցուցահանդէսը՝ Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում

Լուսանկարիչ Ամիր Ջամշիդիի «Քարէ դիմանկարներ» խորագրով լուսանկարների ցուցահանդէսը կայացաւ 2019 թւականի հոկտեմբերի 20-25-ը, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում։

«alikonline.ir» - Լուսանկարիչ Ամիր Ջամշիդիի «Քարէ դիմանկարներ» խորագրով լուսանկարների ցուցահանդէսը կայացաւ 2019 թւականի հոկտեմբերի 20-25-ը, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Երիտասարդ արւեստագէտն իր հեղինակային այս շարանի միջոցով լուսարձակի տակ է առել Փերիոյ գաւառի հայկական գերեզմանատների տապանաքարերի վրայ դաջւած դիմանկարներն ու զարդանախշերը, որոնք քանդակւել են հայ քարտաշ վարպետների հմուտ ձեռքերի շնորհիւ եւ հիմնականում պատկերում են ննջեցեալների ինքնութիւնը։ Ամենահին գերեզմանաքարերի վաղեմիութիւնը վերադառնում է շահաբբասեան բռնի գաղթից յետոյ հայ գաղթականների Փերիոյ շրջանում հաստատման ժամանակաշրջանին։

Ցուցահանդէսը մեծ ընդառաջում գտաւ հայ, պարսիկ եւ օտարերկրացի այցելուների՝ ի մասնաւորի լուսանկարչութեան արւեստի մասնագէտների ու սիրահարների կողմից։

Լուսանկարների կատարման ուղղութեամբ հարկ եղած համադրութիւնների իմաստով արւեստագէտի հետ համագործակցել են Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդն ու առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակը։

Լուսանկարների այս շարանը ցուցադրւել է նաեւ Թեհրանի «Սայէ» գալերեայում, 2019 թւականի յուլիսին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։