Հա

Համայնք

10/11/2019 - 10:10

Նոր Ջուղայի ՀՅԴ «Ռուբէն» Երիտասարդական միութեան յայտարարութիւնը

Հ․ Յ․ Դ․ «Ռուբէն» Երիտասարդական միութիւնը Իրանի հարաւային շրջանից յայտարարում է՝

Արայիկ Յարութիւնեա՛ն

Դասեր մի՛ տուր Դաշնակցութեանը․․․․

#ԺԱՄԱՆԱԿՆ_է_ՀՐԱԺԱՐՒԻ՛Ր

#Մէկ_Դաշնակցութիւն_Յուսախաբ_Արայիկ

Հ․ Յ․ Դ․ «Ռուբէն» Երիտասարդական միութիւնը Իրանի հարաւային շրջանից յայտարարում է՝

Արայիկ Յարութիւնեա՛ն

Դասեր մի՛ տուր Դաշնակցութեանը․․․․

#ԺԱՄԱՆԱԿՆ_է_ՀՐԱԺԱՐՒԻ՛Ր

#Մէկ_Դաշնակցութիւն_Յուսախաբ_Արայիկ

 

ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նման ծանր պատասխանատւութիւն «շալակած» նախարար Արայիկ Յարութիւնեանը պէտք է հրաժարական ներկայացնի, քանի որ՝

- ապազգային մօտեցումով փորձում է կրթական-բուհական համակարգում յետին պլան մղել մեր ազգի պատմութիւնը, մշակոյթը, լեզուն եւ գրականութիւնը սովորելու եւ արմատաւորելու հնարաւորութիւնը,

- հարւածի տակ է առել ազգային եւ հոգեւոր դաստիարակութիւնը հայոց դպրոցներում, հանում է տարբեր այլասերւած աղանդների ազդեցութիւնները հակակշռող հայ եկեղեցու պատմութիւն առարկան, հանում է մարտունակութեան ոգին սնուցող ռազմա-հայրենասիրական դաստիարակութեան հայեցակարգը։

- ՀՀ Կառավարութեան միջոցներով ֆինանսաւորում է ապազգային եւ հակադաստիարակչական նախագծեր, ֆիլմեր եւ այլն, փոխարէնը դադարեցնում է դպրոցականններին ուղղւած «Հայ Ասպետ»-ի նման հայագիտական եւ հայրենասիրական արժէքաւոր հեռուստածրագիրը եւ մանկական «Վարազդատ» մուլտֆիլմի ֆինանսաւորումը։

- Փորձում է լուծարել Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիան։

․․․ու դեռ յայտարարում է, «պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ որ կը կարծեմ իմ լիազօրութիւնները բաւարար չեմ կատարում»։ Մենք յայտարարում ենք՝ #ԺԱՄԱՆԱԿՆ_է

Արայիկ Յարութիւնեա՛ն

Դասեր մի՛ տուր Դաշնակցութեանը․․․․

Մէկ դար առաջ ՀՅԴ կառավարութեան նախարար դաշնակցական Նիկոլ Աղբալեանի միջոցով է հիմնադրւել Հայաստանի հանրապետութեան նորագոյն պատմութեան առաջին համալսարանը, որի մէջ ապօրինաբար դասախօսի կոչումն ես վայելում․․․

 Մի՛ փորձիր պառակտել ՀՅԴ-ին, դա փորձել են Երիտ-Թուրքա-Բոլշեւիկա-ՀՀՇ-ական բազմում համակարգեր, #ՉԵ՛Ն_ՅԱՋՈՂԵԼ

 

8 նոյեմբեր 2019

Նոր Ջուղա-Իրան

Հ․Յ․Դ․ «Ռուբէն» Երիտասարդական միութիւն

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։