Հա

Համայնք

30/11/2019 - 10:40

Նոր Ջուղայում եւ Շահինշահրում կազմակերպւեց նւիրահաւաք՝ «Թելեթոն 2019»-ի շրջագծում

Հինգշաբթի՝ 2019 թւականի նոյեմբերի 28-ի երեկոյեան ժամը 7։00-ից, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիներում իրականացւեց նւիրահաւաք՝ Հայաստան համահայկական հիմնադրամի «Թելեթոն 2019»-ի ծիրում, նախաձեռնութեամբ շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան։

«alikonline.ir» - Հինգշաբթի՝ 2019 թւականի նոյեմբերի 28-ի երեկոյեան ժամը 7։00-ից, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիներում իրականացւեց նւիրահաւաք՝ Հայաստան համահայկական հիմնադրամի «Թելեթոն 2019»-ի ծիրում, նախաձեռնութեամբ շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Նւիրահաւաքին մասնակցութիւն են բերել՝ թեմիս ազգային իշխանութիւնը, շրջանի Հայ Դատի յանձնախումբը, դպրոցները, միութիւններն ու ժողովուրդ։

Երեկոյի ընթացքում Նոր Ջուղայի նւիրահաւաքի կենտրոն այցելեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ու թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները։ Սրբազան Հայրը գնահատելով «Ռուբէն» երիտ. միութեան անդամների գործունէութիւնը սոյն նւիրահաւաքի կազմակերպման ուղղութեամբ՝ յաջողութիւն մաղթեց Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատանքներին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։