Հա

Համայնք

16/12/2019 - 11:50

«Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ՝ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին նւիրւած մրցոյթ-փառատօն

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ, Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով տեղի ունեցաւ մրցոյթ-փառատօն, որտեղ հեքիաթասաց մասնակիցները ելոյթ ունենցան Թումանեանի ցանկացած ստեղծագործութեամբ։

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ, Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով տեղի ունեցաւ մրցոյթ-փառատօն, որտեղ հեքիաթասաց մասնակիցները ելոյթ ունենցան Թումանեանի ցանկացած ստեղծագործութեամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սոյն միջոցառման կազմակերպման նպատակն էր՝ վերակենդանացնել հեքիաթասացութեան արւեստը՝ որպէս բանահիւսական նիւթի մատուցման կարեւորագոյն միջոց եւ զարգացնել բանաւոր խօսքի մշակոյթը։

Մրցոյթ-փառատօի առաջին փուլին մասնակցելու համար՝ հեքիաթասացները պատրաստեցին իրենց ելոյթից տեսանիւթ, որոնք տեղադրւեցին «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի ինստագրամեան եւ ֆէյսբուքեան էջերում։ Այս փուլի առաւելագոյն նիշը 10-ն էր, որից 7-ը տրւում էր իրաւարար կազմի միջոցով, իսկ 3-ը՝ սոցցանցերում հաւաքած լայքերի համեմատութեամբ։ Որպէս իրաւարար կազմ անդամներ կազմակերպիչների հետ համագործակցեցին Երեւանի Խաչատուր Աբովեանի անւան պետական մանկավարժական համալսարանի մայրենի լեզւի եւ դասաւանդման մեթոդիկայի դասախօս, մանկավարժական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Աստղիկ Բալայեանը, Յովհաննէս Թումանեանի անւան թանգարանի տնօրէն, գրականագէտ Անի Եղիազարեանը եւ Խնկօ Ապէր անւան ազգային մանկական գրադարանի գիտական քարտուղար, մասնագէտ գրադարանավար Մադլէն Յովսէփեանը։

Առաջին փուլին մասնակցել էին թւով 9 հեքիաթասացներ, 5-ից մինչեւ 15 տարեկան՝ Արփինէ Մովսիսեանը, Արթուր Քամարզարեանը, Անայիս Բաբայեանը, Տեսիլ Գալստանեանը, Անի Քրիստին Աղաբաբայեանը, Անիա Յովսէփեանը, Քաջայր Գալստանեանը, Մենուա Մարկոսեանն ու Արենի Աղաբաբայեանը։

Արդիւնքում Արփինէ Մովսիսեանը, Արթուր Քամարզարեանը, Անայիս Բաբայեանը, Մենուա Մարկոսեանը եւ Քաջայր Գալստանեանը յաջողեցին թեւակոխել եզրափակիչ փուլ, իսկ մինչեւ եզրափակչի իրականացումը, պատասխանատուները հանդիպում ունեցան մասնակիցների հետ եւ լսելով նրանց տեսակէտներն ու առաջարկները, նրանց փոխանցեցին իրաւարար կազմի խորհուրդները։ Հանդիպման աւարտին հինգ յաղթողներին փոխանցւեցին եզրափակիչ փուլի կանոնները։

Մրցոյթ-փառատօնի եզրափկիչ փուլը տեղի ունեցաւ հինգշաբթի՝ 2019 թւականի դեկտեմբերի 12-ի երեկոյեան, «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում։ Այս փուլի համար դարձեալ մասնակիցներն առիթ ունեցան ներկայացնելու Թումանեանի ցանկացած ստեղծագործութիւն. երեկոյի ելոյթներն էին՝ Արթուր Քամարզարեան՝ «Սուտլիկ որսկանը», Անայիս Բաբայեան՝ «Անբան հուռին», Արփինէ Մովսիսեան՝ «Ախթամար», Քաջայր Գալստանեան՝ «Ծիտը» եւ Մենուա Մարկոսեան՝ «Անխելք մարդը»։

Եզրափակիչ փուլը հաղորդավարեց Կարին Տէր-Մարտիրոսեանը, իսկ Կոմիտաս վարդապետի ծննդեան 150-ամեակի առիթով իւրաքանչիւր հեքիաթից յետոյ Տեսիլ Գալստանեանը ֆլէյտայով կատարեց Կոմիտասի մանկական երգերի երաժշտութիւններից։ Վերջում մասնակիցները հանդիսատեսի կողմից գնահատւեցին 1-ից մինչեւ 5 նիշերով եւ յաղթող ճանաչւեց Արթուր Քամարզարեանը։ Պարգեւատրւեցին եզրափակիչ փուլ թեւակոխաց բոլոր հինգ մասնակիցները եւ ի հարկէ յատուկ մրցանակ շնորհւեց յաղթողին։

Ծրագրին ներկայ էին՝ թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչ Մինաս Թահմազեանը, մասնակիցների հարազատներն ու հեքիաթասէր փոքրիկներ ու մեծահասակներ։

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/isfahan/item/58626-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-150-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIda634102173

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։