Հա

Համայնք

25/01/2020 - 09:50

Շահինշահրի պետական բարձրաստիճան պաշտօնատարների այցը Սպահանի հայոց թեմի պատասխանատուներին՝ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով

Շաբաթ՝ 2020 թւականի յունւարի 18-ի առաւօտեան, Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. Հաշեմին, գաւառապետ պրն. Թաջմիրին, Քաղխորհրդի նախագահ պրն. Ջաքանգիրին ու միւս անդամները եւ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնատարները, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով  քաղաքավարական այցելութեամբ ներկայացան Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան կենտրոնատեղի՝ տեսակցելու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներին։

«alikonline.ir» - Շաբաթ՝ 2020 թւականի յունւարի 18-ի առաւօտեան, Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. Հաշեմին, գաւառապետ պրն. Թաջմիրին, Քաղխորհրդի նախագահ պրն. Ջաքանգիրին ու միւս անդամները եւ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնատարները, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով  քաղաքավարական այցելութեամբ ներկայացան Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան կենտրոնատեղի՝ տեսակցելու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներին։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Ընթացքում ծաւալւած զրոյցներում, հիւրերը շնորհաւորելով Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, դրւատանքի խօսք ասացին Շահինշահրի հայ համայնքի կապակցութեամբ՝ յատկապէս ընդգծելով՝ շահինշահրահայ համայնքի դերակատարութիւը Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում եւ զանազան այլ ասպարէզներում՝ որպէս Իրանի քաղաքացիներ։ Նրանք գնահատեցին այն փաստը, որ Շահինշահրի հայ ժողովուրդը իրեն երբեք Իրանի ժողովրդից առանձին չի համարել։

Թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը ողջունելով բարձրաստիճան հիւրերի ներկայութիւնը՝ իր, թեմի ազգային իշխանութեան եւ Շահինշահրի հայ համայնքի անունից շնորհակալական խօսք ուղղեց ներկայ պատւիրակութեանը՝ Շահինշահրի երկու փողոցները հայ նահատակների անւամբ անւնակոչելու կապակցութեամբ։

Արտայայտւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, ով ցաւակցական խօսք յայտնելով՝ վերջին օրերի ընթացքում Իրանի ժողովրդի համար պատահած դժբախտութիւնների՝ գեներալ Սոլէյմանիի նահատկութեան եւ ուկրայնական ինքնաթիռի ողբերկական վթարի զոհերի կապակցութեամբ, եւ բարձր գնահատելով գեներալ Սոլէյմանիի գրծունէութիւնը տարածաշրջանում, յոյս յայտնեց, որ 2020 թւականը բարեբեր տարի լինի բոլորի՝ յատկապէս Իրանի ժողովրդի համար։

Հանդիպման աւարտին յուշանւէրներ յանձնւեցին հիւրերին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։