Հա

Համայնք

26/01/2020 - 14:00

Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան հիմնադրման 90-ամեակին նւիրւած ծրագրերի շարանում՝ հոգեհանգստեան արարողութիւն՝ յոբելեար միութեան հիմնադիր սերնդի եւ վախճանեալ անդամների յիշատակին՝ Նոր Ջուղայում

Ուրբաթ՝ 2020 թւականի յունւարի 24-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ 1930 թւականին հիմնադրւած Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան վեց հիմնադիրներ, ինչպէս նաեւ վախճանեալ անդամ-ուհիների յիշատակին։

«alikonline.ir» - Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի նախաձեռնութեամբ, նոյն միութեան հիմնադրման 90-ամեակին նւիրւած միջոցառումների շրջագծում, ուրբաթ՝ 2020 թւականի յունւարի 24-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ 1930 թւականին հիմնադրւած Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան վեց հիմնադիրներ՝ Մարտիրոս Մարտիրոսեանի, Սիմոն Իսրայէլեանի, Մնացական Մադաթեանի, Մելքոն Իսրայէլեանի, Սիմոն Աւետիսեանի եւ Սարգիս Մադաթեանի, ինչպէս նաեւ վախճանեալ անդամ-ուհիների յիշատակին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Արարողութիւնից յետոյ եկեղեցու սրահում կայացած ընդունելութեան ընթացքում Թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը բարձր գնահատելով յոբելեարի 90-ամեայ երթը՝ աւելացրեց, որ միութեան ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար՝ նրանց յիշատակին աղօթելուց բացի, հարկաւոր է գործնական աղօթք իրականացնել, որն այս պարագային նշանակում է միութենականները պէտք է բուռն աշխատեն եւ ջանք չխնայեն հիմնադիրների նպատակների իրականացման ուղղութեամբ եւ ամէն ճիգ ի գործ դնեն` «Չհարմահալ» միութիւնն առաւել զօրեղացնելու եւ պայծառացնելու համար։

Յարակից լուրեր

  • Հոգեհանգստեան արարողութիւն եւ կոչ աղօթքի
    Հոգեհանգստեան արարողութիւն եւ կոչ աղօթքի

    Կիրակի, 16 մայիսի 2021 թւականի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, դռնփակ կարգով կատարւեց հոգելոյս բրշ. Մելքոմ սրկ. Մելքոմեանի եւ երկար տարիների եկեղեցու պաշտօնեայ Վիգէն Ղարախանեանի հոգեհանգստեան արարաողութիւնը, կրօնական արարողութեանը նախագահում էր, Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը եւ պատարագիչն էր՝ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը:

  • Հոգեհանգստեան արարողութիւն Թեհրանի բոլոր եկեղեցիներում՝ հոգելոյս Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանի մահւան քառասունօրեակի առիթով
    Հոգեհանգստեան արարողութիւն Թեհրանի բոլոր եկեղեցիներում՝ հոգելոյս Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանի մահւան քառասունօրեակի առիթով

    Կիրակի, թւականիս փետրւարի 21-ին, ի հետեւումն՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետի թելադրութեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. եւ անմահ պատարագի կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ Հոգելոյս Տ. Մեղրիկ  Եպս. Բարիքեանի մահւան քառասունօրեակի առիթով:

  • Հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար
    Հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար

    Ի հետեւութիւն երկու Վեհափառ Հայրապետների տնօրինումին, այսուհետ 22 նոյեմբերը հաստատւեց որպէս Արցախեան գոյամարտի նահատակների օր։ Այդ իսկ առիթով կիրակի, յետ ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան 44-օրեայ գոյապայքարի ընթացքին զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։

  • Նահատակների յիշատակի արարողութիւն՝ Նոր Ջուղայում
    Նահատակների յիշատակի արարողութիւն՝ Նոր Ջուղայում

    Կիրակի՝ նոյեմբերի 22-ի առաւօտեան, Արցախեան ազատամարտի ընթացքում հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին նահատակւած  հերոսների յիշատակի օրւայ առթիւ, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, դռնփակ եկեղեցական արարողութիւն կատարւեց՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի։ 

  • «Հայրենիքին համար արիւն թափողները հերոսներ են ու նահատակներ». Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս
    «Հայրենիքին համար արիւն թափողները հերոսներ են ու նահատակներ». Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս

    Կիրակի, 22 Նոյեմբեր 2020-ին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի աւարտին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ Արցախի բոլոր հերոս նահատակներու հոգիներուն համար։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։