Հա

Համայնք

16/02/2020 - 10:30

Ռոբերտ Բեգլարեանի քարոզարշաւի շրջագծում՝ շտաբների պաշտօնական բացում եւ հանդիպումներ՝ ազգային մարմինների ու Փերիոյ Կրթ. եւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութիւնների անդամների հետ

Շաբաթ, փետրւարի 15-ի երեկոյեան, Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ռոբերտ Բեգլարեանի ներկայութեամբ կատարւեց թեկնածուի Շահինշահրի եւ Նոր Ջուղայի ընտրական շտաբների պաշտօնական բացումը։

«alikonline.ir» - Շաբաթ, փետրւարի 15-ի երեկոյեան, Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ռոբերտ Բեգլարեանի ներկայութեամբ կատարւեց թեկնածուի Շահինշահրի եւ Նոր Ջուղայի ընտրական շտաբների պաշտօնական բացումը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ռոբերտ Բեգլարեանն իր նախընտրական հանդիպումների շրջագծում, նոյն օրը առաւօտեան ժամը 10։30-ին, Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան եւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութեան համատեղ հրաւէրով, նշւած միութիւնների կենտրոնատեղիում հանդիպում ունեցաւ պատկան միութենականների հետ, իսկ երեկոյեան ժամը 8։00-ին, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում հանդիպեց Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ու ենթամարմինների անդամներին։

Միութենականների հետ հանդիպման ընթացքում պրն. Բեգլարեանն հակիրճ անդրադառնալով իր պատգամաւորութեան ժամանակաշրջանի գործունէութեանը՝ շեշտեց, որ իր ընթացիկ պարատականութիւններից բացի՝ որպէս համայնքի ներկայացուցիչը խորհրդրանում, հանդիսացել է ժողովրդի եւ պետութեան միջեւ հաղորդակցման կապը՝ ներկայացնելով յատկապէս համայնքի պահանջներն ու դժւարութիւնները եւ վերստին ընտրւելու դէպքում բնականաբար կաշխատի այս գործելաոճով։

Զոյգ հանդիպուների ընթացքում թեկնածուն ներկայացրեց իր ապագայ ծրագրերից մի բաժինը, ունկնդրեց ներկաների տեսակէտներն ու մտահոգութիւնները եւ պատասխանեց նրանց հարցումներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։