Հա

Համայնք

17/02/2020 - 11:20

Ռոբերտ Բեգլարեանի հանդիպումները՝ միութենականների եւ երիտասարդների հետ

Կիրակի, փետրւարի 16-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում, Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ռոբերտ Բեգլարեանն ընտրապայքարի 4-րդ օրն անցկացրեց՝ սկզբում Նոր Ջուղայի եւ Շահինշահրի միութիւնների անդամների եւ մշակութային ոլորտում աշխատողների, ապա երիտասարդների հետ հանդիպումներով։

«alikonline.ir» - Կիրակի, փետրւարի 16-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում, Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ռոբերտ Բեգլարեանն ընտրապայքարի 4-րդ օրն անցկացրեց՝ սկզբում Նոր Ջուղայի եւ Շահինշահրի միութիւնների անդամների եւ մշակութային ոլորտում աշխատողների, ապա երիտասարդների հետ հանդիպումներով։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Զոյգ հանդիպումներն սկիզբ առան Գեղարդ Մանսուրեանի ողջոյնի խօսքով, որտեղ նա ամփոփ անդրադարձ ունեցաւ թեկնածուի փորձին՝ յատկապէս որպէս Իսլ. Խորհրդարանի 7-9-րդ նստաշրջանների պատգամաւոր եւ 2016-2019 թւականներին՝ տնտեսութեան նախարարի խորհրդարանական հարցերի տեղակալի խորհրդական։

Միութենականների հետ հանդիպման շրջագծում Ռոբերտ Բեգլարեանը շեշտեց, որ իր գործելաոճի համաձայն՝ իր համար համայնքային եւ համազգային խնդիրները նոյնպէս կարեւոր են, որքան պատգամաւորի ընթացիկ աշխատանքները խորհրդարանում։

Երկրորդ հանդիպման ընթացքում պրն. Բեգլարեանը նշելով, որ երիտասարդների պահանջներն ու կարիքները արագ են զարգանում եւ փոփոխութեան ենթարկւում, կարեւորեց նրանց հետ հանդիպումների յաճախակի դարձնելը։

Հանդիպումներն ընթացան թեկնածուի միջոցով ապագայ ծրագրերից հատւածներ ներկայացնելով եւ միութենականներին ու երիտասարդներին յուզող հարցերին անդրադառնալով, ինչպէս նաեւ տեսակէտների փոխանակմամբ եւ հարց ու պատասխաններով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։