Հա

Համայնք

18/02/2020 - 11:00

Ռոբերտ Բեգլարեանի նախընտրական հանդիպումները՝ ընտրապայքարի 5-րդ օրւայ ընթացքում

Երկուշաբթի, փետրւարի 17-ին, Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ռոբերտ Բեգլարեանն իրականացրեց երեք հանդիպումներ։

«alikonline.ir» - Երկուշաբթի, փետրւարի 17-ին, Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ռոբերտ Բեգլարեանն իրականացրեց երեք հանդիպումներ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ընտրապայքարի 5-րդ օրւայ առաւօտեան  թեկնածուն այցելելով Փերիոյ շրջանի Բոլորան հայաբնակ գիւղ՝ հանդիպեց տեղի բնակիչներին, ուր մտերմիկ զրոյց ծաւալեց ներկաների հետ՝ իր ապագայ ծրագրերից հատւածներ արծարծելով եւ ներկաների հարցումներին պատասխանելով։

Իսկ երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում, Ռոբերտ Բեգլարեանն առանձնաբար հանդիպեց Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների կրթական ոլորտում աշխատողներին ու արհեստաւորներին։

Զոյգ միջոցառումների ընթացքում թեկնածուն ելոյթ ունեցաւ՝ պատկան ոլորտներին առնչւող իր ապագայ ծրագրերից հատւածներ ներկայացնելով, այնուհետեւ պատասխանեց ներկաներին յուզող հարցումներին։

Ռոբերտ Բեգլարեանը դպրոցների տնօրինութիւնների եւ ուսուցչական կազմերի ու համալսարանների դասախօսների հետ ունեցած իր հանդիպման ընթացքում ընդգծելով՝ հայկական դպրոցների անժխտելի դերակատրութիւնը հայապահպանման գործում, կարեւորեց յատկապէս Իրան-Հայաստան յարաբերութիւնների շրջագծում կրթական իմաստով յարաբերութիւնների զարգացումը՝ նոր հնարաւորութիւններ ձեռք բերելու համար։

Արհեստաւորների հետ հանդիպման ընթացքում պրն. Բեգլարեանը շեշտեց, թէ իր գրասենեակի միջոցով փորձելու է օգտակար հանդիսանալ արհեստաւորներին իրենց հարկային, բանկային, ապահովագրութեան, ինչպէս նաեւ արհեստանոցների արդիականացման առնչութեամբ ներդրումների հարցերում։

 

 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։