Հա

Համայնք

19/02/2020 - 11:10

Ռոբերտ Բեգլարեանի ժողովրդական հանդիպումը՝ Շահինշահրի հայ համայնքի հետ

Երեքշաբթի՝ փետրւարի 18-ի երեկոյեան, Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ռոբերտ Բեգլարեանը հանդիպում ունեցաւ Շահինշահրի հայ համայնքի հետ, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի «Արամ Մանուկեան» սրահում։

«alikonline.ir» - Երեքշաբթի՝ փետրւարի 18-ի երեկոյեան, Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ռոբերտ Բեգլարեանը հանդիպում ունեցաւ Շահինշահրի հայ համայնքի հետ, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի «Արամ Մանուկեան» սրահում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հանդիպումն սկիզբ առաւ Գեղարդ Մանսուրեանի միջոցով՝ թեկնածուի կենսագրութեան ընթերցմամբ, ապա Ռոբերտ Բեգլարեանն իր ելոյթը ծաւալեց հետեւեալ կէտերին անդրադառնալով՝ օրէնքի համաձայն պատգամաւորի պարտականութիւններին, պատգամաւորից՝ Ժողովրդի ակնկալիքներին եւ գործնականում պատգամաւորի ունեցած հնարաւորութիւններին ու պարտականութիւններին։

Նա իր խօսքում կարեւորութեամբ ընդգծեց, որ պատգամաւորի պարտականութիւնների շրջագծում ամենակարեւորը, որին շատ քիչ անդրադարձ է լինում, հէնց պատգամաւորութիւնն է, ինչը նշանակում է, թէ ցանկացած պատգամաւոր իրականում ներկայացնում է ոչ միայն իր ընտրողներին, այլ նաեւ ամբողջ երկրի ժողովրդի ձայնը պետական համակարգի առջեւ։ Պրն. Բեգլարեանն աւելացնելով, որ իր ունեցած փորձի համաձայն լաւապէս ծանօթ է փոքրամասնութիւնների՝ ի մասնաւորի իրանահայ համայնքի դժւարութիւններին, շեշտեց, թէ ընտրւելու դէպքում անցեալի նման իր գործունէութեան գերակշռող բաժինը կենտրոնացնելու է պատգամաւորի ներկայացուցչութեան պարտականութիւնների կատարման ուղղութեամբ։

Երեկոյի շարունակութեան մէջ թեկնածուն նշելով իր պատգամաւորութեան երեք նստաշրջանի ընթացքում իր դերակատարութիւնը փոքրամասնութիւնների օգտին նոր օրէնքներ հաստատւելու եւ գործող օրէնքների մէջ փոփոխութիւններ մտցնելու ուղղութեամբ, աւելացրեց, որ ընտրւելու պարագային աշխատելու է նաեւ ժողովրդին օգտակար հանդիսանալու իրենց հարկային, իսկ երիտասարդներին՝ ուսման եւ աշխատանքի հարցերում։ Ռոբերտ Բեգլարեանը ընդգծեց, որ փորձելու է երիտասարդներին հասանելի դարձնել գիտական հիմունքով արտադրական ընկերութիւն (شرکت های تولیدی دانش بنیان) ստեղծելու հնարաւորութիւնները։

Հանդիպման երկրորդ բաժինն ընթացաւ հարց ու պատասխաններով եւ տեսակէտների փոխանակմամբ։

Երեկոյին ներկայ էին՝ տեղի համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Հայ համայնքի վարչութեան եւ միութիւնների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

Յատկանշական է, որ պրն. Բեգլարեանը նոյն օրը առաւօտեան Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան հրաւէրով, պատկան կենտրոնատեղիում, որը գտնւում է հայոց ազգ. ծերանոցի յարկի տակ, հանդիպեց միութենականներին եւ ծերանոցի բնակիչներին, որտեղ ներկաների հետ վարած մտերմիկ զրոյցի ներքոյ անդրադարձաւ իր ապագայ ծրագրերի կարեւորագոյն բաժիններին եւ պատասխանեց հարցումներին։

Ընտրապայքարի 7-րդ օրւայ ընթացքում, այսօր՝ փետրւարի 19-ի առաւօտեան, Ռոբերտ Բեգլարեանը Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան վարչութեան հրաւէրով նոյն միութեան կենտրոնատեղիում հանդիպելու է պատկան միութենականներին, իսկ երեկոյեան 7։30-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում ժողովրդական հանդիպում է իրականացնելու նորջուղայեցիների հետ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։