Հա

Համայնք

19/02/2020 - 09:50

Էմին Յովսէփը հանդիպեց Նոր Ջուղայի հայ համայնքի հետ

Երեքշաբթի՝ փետրւարի 18-ին, Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Էմին Յովսէփն իր նախընտրական հանդիպումն ունեցաւ Նոր Ջուղայի հայ համայնքի հետ, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։

«alikonline.ir» - Երեքշաբթի՝ փետրւարի 18-ին, Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Էմին Յովսէփն իր նախընտրական հանդիպումն ունեցաւ Նոր Ջուղայի հայ համայնքի հետ, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հանդիպումն սկիզբ առաւ Արմինէ Առաքելեանի խօսքով, ուր ներկայացրեց թեկնածուի կենսագրութիւնը, ապա Էմին Յովսէփը ներկաներին ծանօթացրեց իր ապագայ ծրագրերին։

Թեկնածուի ապագայ ծրագրերից են՝ ստեղծել առողջապահութեան եւ բժշկական խորհուրդներ, պայմաններ առաջացնել՝ գործատէրերին եւ ձեռներեց անհատներին մատչելի պայմաններով վարկեր տրամադրելու կապակցութեամբ, երիտասարդներին խրախուսել բորսայի ոլորտում ներդրումներ կատարելու եւ եկամտի աղբիւր ապահովելու համար, բարձրացնել պետական բիւջէից թեմիս մասնաբաժնի մակարդակը, թեմի ազգային իշխանութեանը, միութիւններին եւ դպրոցներին օժանդակել իրենց գործունէութիւնն առաւել արդիւնաւէտ դարձնելու ուղղութեամբ, իրաւական խորհուրդներ ստեղծել՝ դատական հարցերի շուրջ ուղղութիւններ տալու նպատակով, նւազեցնել թեմապատկան բնակարանների եւ խանութների վարձերը, ինչպէս նաեւ դպրոցների ուսման վարձերը։

Հանդիպման վերջին բաժնում ներկաներն արտայայտեցին իրենց տեսակէտները եւ թեկնածուից ստացան իրենց հարցումների պատասխանները։

Էմին Յովսէփը ընտրապայքարի վերջին օրը հանդիպելու է Շահինշահրի հայ համայնքի հետ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։