Հա

Համայնք

23/02/2020 - 08:20

Սրբոց Վարդանանց եւ Տեառնընդառաջի եկեղեցական արարողութիւնները՝ Շահինշահրում

Հինգշաբթի, 2020 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, Ս. Վարդանանց եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով, մատուցւեց ս. եւ անմահ պատարագ։

«alikonline.ir» - Հինգշաբթի, 2020 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, Ս. Վարդանանց եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով, մատուցւեց ս. եւ անմահ պատարագ։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Պատարագիչ քահանայ հայրն օրւայ իր քարոզում անդրադառնալով Վարդանանց պատերազմին՝ որպէս հայոց պատմութեան փայլուն էջերից եւ սոյն իրադարձութեան անժխտելի դերակատրութեանը հայ ժողովրդի գոյատեւման գործում, նշեց, որ հայ ժողովուրդը Վարդանանց պատերազմից յաղթական դուրս եկաւ, քանի որ կարողացաւ պահպանել իր կրօնն ու մշակոյթը։

Յատկանշատան է, որ «Յատուկ խնամքի կարօտ հայորդիներ»-ի տարւայ առթիւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան մտայղացմամբ, այս տօնի ամենամեայ մատաղի փոխարէն՝ նիւթական օժանդակութիւն կատարւեց համայնքի կարիքաւոր ընտանիքներին։

Պատարագին ներկայ էին նաեւ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» մէկ օրեայ դպրոցի պատասխանատուներն ու աշակերտութիւնը։

Նոյն օրը երեկոյեան ժամը 5:00-ին, Սրբոց Վարդանանց եկեղեցում կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւն, որից յետոյ շրջափակում համայնքի նորապսակ զոյգերի եւ նորածին մանուկների ծնողների միջոցով վառւեց աւանդական խարոյկը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։