Հա

Համայնք

02/03/2020 - 09:30

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բասկետբոլիստուհիները երկրի մակարդակում մասնակից դարձան՝ Սպահանի «Նամինօ» կանանց բասկետբոլի խմբի յաղթանակին

Չորեքշաբթի, փետրւարի 26-ին կայացած՝ բասկետբոլի բարձրագոյն լիգայի դասակարգման երրորդ փուլի մրցոյթում (بازی مرحله سوم رده بندی لیگ برتر) Սպահանի «Նամինօ» կանանց բասկետբոլի խումբը հիւրընկալութեամբ «Փալաեշէ նաֆթէ Աբադան» հաւաքականի, 67-60 արդիւնքով պարտութեան մատնեց՝ մրցակից թիմին եւ երկրի մակարդակում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Չորեքշաբթի, փետրւարի 26-ին կայացած՝ բասկետբոլի բարձրագոյն լիգայի դասակարգման երրորդ փուլի մրցոյթում (بازی مرحله سوم رده بندی لیگ برتر) Սպահանի «Նամինօ» կանանց բասկետբոլի խումբը հիւրընկալութեամբ «Փալաեշէ նաֆթէ Աբադան» հաւաքականի, 67-60 արդիւնքով պարտութեան մատնեց՝ մրցակից թիմին եւ երկրի մակարդակում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Սպահանի «Նամինօ» հաւաքականի այս յաղթանակին կարեւոր դերակատարութիւն են ունեցել՝ նշեալ խմբի անդամուհիներ՝ Անայիս Խուդավերդեանը, Լուսինէ Սեթ-Աղայեանը, Լուսինէ Ասատրեանը եւ Սելին Խոջամալը:

Խմբի տեխնիկական պատասխանատուն՝ Իրանի անւանի բասկետբոլիստուհի եւ մարզիչ՝ Այլին Մելիքեանն է, մարմնամարզութիւնը վստահւած է՝ Անիա Յովսէփեանին, իսկ մարզիչն է՝ Սեփիդէ Ջաֆարին:

Նշեալ բասկետբոլիստուհիները մաս են կազմում՝ Ն. Ջ. Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան բասկետբոլի խմբին:

 

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան

թղթակից՝ Երանուշ Թահմազեան

Լուսանկարը տրամադրել է Անահիտ Սարհադեանը

Յարակից լուրեր

  • Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 22-րդ Պատգամաւորական ժողովը
    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 22-րդ Պատգամաւորական ժողովը

    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 22-րդ Պատգամաւորական ժողովը գումարւեց 2020 թ. յունւարի 30 եւ 31-ին եւ փետրւարի 6-ին: Ժողովին մասնակցում էին՝ Սպահանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչը, Հաշւեքննիչ մարմնի անդամները, միութեան Արտօնատէրը, Կենտրոնական վարչութեան, Շահինշահրի մասնաճիւղի, Երէցների, Մշակութային, Սկաուտական, Մարզական եւ Ուսանողական միաւորների վարչութիւնների, Կարգապահական կազմի եւ Ֆուտբոլի յանձնախմբի ներկայացուցիչները, միաւորների ներքին ընդհանուր կամ ներկայացուցչական ժողովներից ընտրւած պատգամաւորները եւ հրաւիրեալներ:

  • Լիսբոնի հինգ մարտիկներին նւիրւած ֆուտբոլի մրցաշար Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի նախաձեռնութեամբ
    Լիսբոնի հինգ մարտիկներին նւիրւած ֆուտբոլի մրցաշար Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի նախաձեռնութեամբ

    Նոր Ջուղայում, Լիսբոնի հինգ հերոսներին նւիրւած ֆուտբոլի մրցաշարը, ամենամեայ կարգով կազմակերպւում է հայ համայնքի երիտասարդներից կազմւած սիրողական խմբերի մասնակցութեամբ:

  • 31-րդ Իրանահայ Գարնանային խաղերը կայանալու են մարտի 20-ից 25-ը, Նոր Ջուղայում
    31-րդ Իրանահայ Գարնանային խաղերը կայանալու են մարտի 20-ից 25-ը, Նոր Ջուղայում

    Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, իրանահայ 31-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու չորեքշաբթի՝ մարտի 20-ի ժամը 20:00-ին, միութեան մարզասրահում:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ժողովրդական հանդիպումը՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ժողովրդական հանդիպումը՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 28-ի երեկոյեան ժամը 5։00-ին, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ս. Ամենափրկիչ վանք կատարած իր շրջայցից յետոյ, ժամանեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն, ուր տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամների հետ։

  • Աշնանային վաճառք Նոր Ջուղայում
    Աշնանային վաճառք Նոր Ջուղայում

    Նոյեմբերի 24-ին եւ 25-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան հովանաւորութեամբ, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ միութեան Սկաուտական միաւորը վաճառքի էր հանել միաւորի անդամների ծնողների միջոցով պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորւած պահածոներ եւ թխւածքներ, որոնց բազմազանութիւնը վկայում էր միաւորի Գերագոյն մարմնի եւ ծնողների համատեղ ու արդիւնաւէտ ջանքի մասին: Վաճառքից բացի՝ միաւորի ծնողները ստանձնել էին նաեւ բիւֆէի դժւարին պատասխանատւութիւնը։ Միութեան Մշակութային միաւորի վարչութիւնը ապահովել էր այցելուների ժամանցը՝ սլաքախաղի միջոցով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։