Հա

Համայնք

09/03/2020 - 11:10

Նոր Ջուղայի եւ Շահինշահրի կարիքաւոր ընտանիքներին տրամադրւում են հիգիենիկ կապոցներ՝ կորոնավիրուսի համաճարակի դէմ պայքարի ուղղութեամբ

Կորոնավիրուսի համաճարակի տարածման դէմ պայքարի շրջագծում, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի յանձնարարութեամբ եւ ֆինանսաւորմամբ, թեմի Բարեսիրական ենթամարմինը, Նոր Ջուղայի Հայ Կանանց գթութեան միութեան եւ Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան համագործակցութեամբ պատրաստել է հիգիենիկ կապոցներ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի 65 կարիքաւոր ընտանիքների միջեւ բաժանելու համար։

«alikonline.ir» - Կորոնավիրուսի համաճարակի տարածման դէմ պայքարի շրջագծում, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի յանձնարարութեամբ եւ ֆինանսաւորմամբ, թեմի Բարեսիրական ենթամարմինը, Նոր Ջուղայի Հայ Կանանց գթութեան միութեան եւ Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան համագործակցութեամբ պատրաստել է հիգիենիկ կապոցներ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի 65 կարիքաւոր ընտանիքների միջեւ բաժանելու համար։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հիգիենիկ կապոցները պարունակում են հականեխիչ հեղուկներ, միանգամեայ օգտագործման ձեռնոցներ եւ անձեռոցիկներ։

Յատկանշական է, որ շուկայում մեծ քանակութեամբ հականեխիչ նիւթեր առկայ չլինելու պատճառով, նշւած հեղուկների հայթայթման գործում Թեմական խորհրդի հետ համագործակցել է Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը՝ Սննդի եւ դեղերի կազմակերպութեան (سازمان غذا و دارو) օժանդակութիւնը ստանալով։

Կարիքաւոր ընտանիքների 65 հոգանոց այս ցանկում ներառւած են թեմի Բարեսիրական ենթամարմնի եւ զոյգ միութիւնների հովանաւորեալ ընտանիքները։

Առողջապահական փաթեթների բաժանման գործն սկիզբ առաւ այսօր՝ երկուշաբթի՝ 2020 թւականի մարտի 9-ին, Բարեսիրական մարմնի միջոցով։

 

Լուսանկարները տրամադրեց Սպահանի հայոց թեմի Բարեսիրական մարմինը

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։