Հա

Համայնք

11/03/2020 - 11:00

Նոր Ջուղայում եւ Շահինշահրում կորոնավիրուսով վարակւածներ չեն արձանագրւել

Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանատնից ստացւած տեղեկութիւնների համաձայն, մինչեւ երեքշաբթի՝ 2020 թւականի մարտի 10-ը, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքներում կորոնավիրուսով վարակւածներ չեն արձանագրւել։

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանատնից ստացւած տեղեկութիւնների համաձայն, մինչեւ երեքշաբթի՝ 2020 թւականի մարտի 10-ը, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքներում կորոնավիրուսով վարակւածներ չեն արձանագրւել։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Թեմի ազգային իշխանութիւնը զանազան միջոցներ է ձեռնարկել համաճարակի տարածման դէմ պայքարի ուղղութեամբ։

Յատկանշական է, որ Սպահանը գտնւում է ամենաշատ վարակւածներ ունեցող նահանգների շարանում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։