Հա

Համայնք

11/04/2020 - 09:30

Ծաղկազարդը նշւեց՝ Նոր Ջուղայում

Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ Ծաղկազարդը, նշւեց կիրակի՝ ապրիլի 5-ի կէսօրին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ սարկաւագաց դասի։

«alikonline.ir» - Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ Ծաղկազարդը, նշւեց կիրակի՝ ապրիլի 5-ի կէսօրին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ սարկաւագաց դասի։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը: 

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով արարողութիւնը կատարւեց առանց հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ։

Սկզբում հնչեց «Տէրունական աղօթք»-ը, ապա կատարւեց Անդաստանի կարգը եւ օրհնւեցին ձիթենու ճիւղերը։

Այնուհետեւ թեմակալ առաջնորդն իր սրտի խօսքն ուղղեց թեմիս զաւակներին։ Սրբազան Հայրը շեշտելով, որ եկեղեցում ձիթենեաց ճիւղը խորհրդանշում է Ծաղկազարդ տօնը, իսկ աշխարհում այն խորհրդանշում է խաղաղութիւն, կոչ արեց իւրաքանչիւր հաւատացեալի, որ Ծաղկազարդի տօնը պատեհ առիթ համարելով, զգաստանայ եւ ճշտի, թէ այսօրւայ աշխարհում, որտեղ շարունակ կռիւներ են տեղի ունենում չար եւ բարի խմբերի միջեւ, որ խմբին է պատկանում եւ բարի նպատակների տէր է թէ ոչ։

Սրբազան Հայրն իր խօսքի մի այլ բաժնում յոյս յայտնելով, որ ի վերջոյ աշխարհում խաղաղութիւն կը հաստատւի՝ բարիների յաղթանակով եւ չարերի պարտութեամբ, ցանկացաւ, թէ օրհնւած ձիթենու ճիւղերը, որոնք առաջիկայ օրերի ընթացքում կը բաժանւեն թեմիս ընտանիքներին, Աստւածային բարիքներով կը լցնեն հաւատացեալների բնակարանները։ Նա վերջում աղօթեց առ Բարձրեալն Աստծուն, որ պահպանի ժողովրդին եւ առողջութիւն պարգեւի բոլորին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։