Հա

Համայնք

20/04/2020 - 11:00

Ս. Յարութեան տօնին առնչւող հոգեհանգստեան պաշտօնը եւ տնօրհնէքի կարգը կատարւեց՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, համաճարակի պատճառով առկախւած Ս. Յարութեան տօնին յաջորդող մեռելոցի հոգեհանգստեան եւ տնօրհնէքի փոխարէն, հինգշաբթի՝ 2020 թւականի ապրիլի 16-ի կէսօրից յետոյ, Ս. Ամենափրկիչ վանքում տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն:

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, համաճարակի պատճառով առկախւած Ս. Յարութեան տօնին յաջորդող մեռելոցի հոգեհանգստեան եւ տնօրհնէքի փոխարէն, հինգշաբթի՝ 2020 թւականի ապրիլի 16-ի կէսօրից յետոյ, Ս. Ամենափրկիչ վանքում տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ հայ ազգի բոլոր ննջեցեալների՝ ի մասնաւորի թեմի ննջեցեալ զաւակների յիշատակին եւ տնօրհնէքի կարգ, որի խորհուրդով օրհնւեցին հաւատացեալների բնակարանները: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Նախագահութեամբ թեմակալ առաջնորդի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցական դասի, սկզբում վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն, ապա շրջափակում՝ տնօրհնէքի կարգը, որտեղ օրհնւեցին ջուրը, աղը եւ նշխարը՝ հացի փոխարէն:

Ներկայ էին Կրօնական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մովսիսեանը եւ ազգային առաջնորդարանի պաշտօնեաները:

 

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։