Հա

Համայնք

20/04/2020 - 14:20

Նոր Ջուղայում կեանքի է կոչւել Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի ոգեկոչման յանձնախումբ

Ի գիտութիւն Նոր Ջուղայի եւ Շահինշահրի յարգոյ հայ համայնքների յայտնում ենք, որ կեանքի է կոչւել Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի ոգեկոչման յանձնախումբ:

Հաղորդագրութիւն

 

Ի գիտութիւն Նոր Ջուղայի եւ Շահինշահրի յարգոյ հայ համայնքների յայտնում ենք, որ կեանքի է կոչւել Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի ոգեկոչման յանձնախումբ, որն իր անդրանիկ նիստը գումարել է 2020 թւականի ապրիլի 15-ին եւ կատարել պարտականութիւնների բաժանում:

Յանձնախմբի անդամներն են. 

Պրն. Տարօն Տէր-Մարտիրոսեան  նախագահ

Տկն. Նարինէ Տէր-Գրիգորեան      քարտուղար

Պրն. Վահագն Խուդաբախշեան   գանձապահ

Տկն. Սքարլետ Հայրապետեան     խորհրդատու

Օր. Արփի Դիլանչեան                  խորհրդատու

Օր. Մարիա Խուդավերդեան    Շահինշահրի համայնքի կապ

 

Յանձնախումբն իր նախատեսած ծրագրերի մասին տեղեակ է պահելու հետագայ հաղորդագրութիւններով:

 

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդ

Ս. Ա. վանք - 18 ապրիլ 2020

@isfahanprelacy

www.norjugha.ir & www.vank.ir

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։