Հա

Համայնք

21/04/2020 - 14:20

Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանի պատգամը՝ Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի առիթով

այոց Ցեղասպանութեան 105-ամեակի ոգեկոչման յանձնախմբի համացանցային ծրագրերի շարանում, երկուշաբթի՝ ապրիլի 20-ի երեկոյեան ժամը 8։00-ին, նշւած յանձնախմբի ինստագրամի armeniangenocide_nj էջով հեռարձակւող ուղիղ միացմամբ (live), իր պատգամը փոխանցեց Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը։

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի ոգեկոչման յանձնախմբի համացանցային ծրագրերի շարանում, երկուշաբթի՝ ապրիլի 20-ի երեկոյեան ժամը 8։00-ին, նշւած յանձնախմբի ինստագրամի armeniangenocide_nj էջով հեռարձակւող ուղիղ միացմամբ (live), իր պատգամը փոխանցեց Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Պրն. Օհանեանը նշելով, որ հայ ժողովրդի պատմութեան ամենադժւարին եւ մութ էջը 1915-ի Ցեղասպանութիւնն է եւ որ աշխարհասփիւռ հայութիւնը շուրջ կէս դար Ցեղասպանութիւնը ոգեկոչել է կսկիծով ու արցունքով, ընդգծեց. «Հայ ժողովուրդը տեսնելով, որ մարդկութեան բթացած գութը չի նկատում իր վիշտը, փոփոխութեան ենթարկեց ոգեկոչման ընթացքը եւ լացը վերածեց պահանջատիրութեան. պահանջատիրութիւն, որի արգասիքը եղաւ զանազան ազգերի ու պետութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը»։

Նա իր խօսքի շարունակութեան մէջ շեշտեց, որ համաճարակի նկատառումներով, ոչ թէ պէտք է չեղարկենք ոգեկոչման ծրագրերը, այլ պէտք է մեզ համապատասխանեցնելով ստեղծւած պայմաններին, յարմար միջոցառումներ կազմակերպենք այս առիթով։ Թաթուլ Օհանեանը կոչ արեց՝ ապրիլ 23-ի երեկոյեան, լուսամուտներին ու պատշգամբներին մոմ վառելով, միահամուռ կերպով մասնակցել միասնական մոմավառութեանը։

Յարակից լուրեր

  • «Գանդի»-ի արձան. Երեւանի աւագանու որոշում
    «Գանդի»-ի արձան. Երեւանի աւագանու որոշում

    Մամուլից զարմանքով տեղեկացայ որ քաղաքամայր Երեւանի աւագանին, որոշել է Գանդիի արձանը կանգնեցնել Երեւանում: Ինչ հոյակապ որոշում, կարծես թէ արդէն Երեւանում ամեն ինչ տեղը տեղին կարգաւորւած, յստակեցւած ու վերջացած է եւ ոչ մի ցաւ ու դարդ չունենք եւ վճռահատւած է ամեն ինչ եւ պակաս որեւէ բան չունենք, պակասը միայն Գանդիի արձանն էր որ այն էլ մեր աւագանու ժրաջան գործունէութեան շնորհիւ արդէն ընթացքի մէջ է դրւել եւ շուտով իրականանալու է:

  • ««Արաքսնիուզ»-ի չափերն անցած հերթական ապատեղեկատւութիւնը». Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանը հերքում է շրջանառւող ապատեղեկատւութիւնը
    ««Արաքսնիուզ»-ի չափերն անցած հերթական ապատեղեկատւութիւնը». Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանը հերքում է շրջանառւող ապատեղեկատւութիւնը

    Վերջին օրերին, համացանցում ապատեղեկատւութիւն է տարածւել այն մասին, թէ իբր Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի փոխատենապետը վարակւել է կորոնավիրոսով: Այդ կապակցութեամբ Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանը հանդէս է եկել պաշտօնական հաղորդագրութեամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

  • Հանդուրժողականութիւն
    Հանդուրժողականութիւն

    Հանդուրժողականութիւնը բարոյական յատկութիւն է որ բնորոշում է վերաբերմունքը այլ մարդկանց համոզմունքների, հաւատալիքների ու սովորութիւնների հանդէպ եւ հանդուրժում է այլոց կողմից կատարւած քննադատութիւնները եւ ձգտում է առանց ճնշման ծայրայեղ մեթոդներ կիրառելու, պարզաբանման ու երկխօսութեան միջոցով, հասնել զանազան տեսակէտներ ունեցողների հետ փոխըմբռնման եւ փոխյարաբերութեան որն եւ համարւում է լայնախոհութիւն:

  • Շահ Նէմաթ Օլլահէ Վալի
    Շահ Նէմաթ Օլլահէ Վալի

    Յայտնի Միստիկ (Արէֆ-դէրւիշ) բանաստեղծ եւ միստիկականութեան առաջնորդներից մէկը: Ծնւել է Հալէպում հեջրաթի 731 ին՝ վախճանւել աւելի քան հարիւր տարեկան հասակում 834 թւին, Քերման քաղաքի՝ Մահան աւանում որտեղ եւ թաղւած է:

  • ՀՅ Դաշնակցութեան հիմումքները
    ՀՅ Դաշնակցութեան հիմումքները

    «Դաշնակցութեան ծրագրի հիմը կը կազմեն հայ ժողովրդի ցանկութիւնները եւ այդ ժողովրդի յարատեւումին կապուած բաղձանքները: Ու քանի որ փոփոխական են հայ ժողովրդի ցանկութիւնները, ապա փոփոխական է նաեւ Դաշնակցութեան ծրագիրը: Բայց կան ոչ միայն փոփոխելի, այլ եւ անփոփոխելի արժէքներ: Եւ ինչպէս անփոփխելի են հայ ժողովրդի որոշ ցանկութիւնները, ճիշտ նոյն ձեւով անփոփոխելի են նաեւ Դաշնակցութեան ծրագրների որոշ հիմունքները.- այդ անփոփխելի հիմունքներն են՝

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։