Հա

Համայնք

21/04/2020 - 16:00

«Չենք մոռացել եւ պահանջում ենք» կարգախօսով՝ Սպահանի հայոց թեմը նշում է Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը

Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման առիթով՝ Իրանի հայկական համայնքների ազգային իշխանութիւնները երկար ժամանակ է ինչ կեանքի են կոչել յանձնախմբեր, որոնք ժամանակին ձեռնարկել էին աշխատանքներ՝ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը առաւել ձայնեղ նշելու համար:

Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման առիթով՝ Իրանի հայկական համայնքների ազգային իշխանութիւնները երկար ժամանակ է ինչ կեանքի են կոչել յանձնախմբեր, որոնք ժամանակին ձեռնարկել էին աշխատանքներ՝ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը առաւել ձայնեղ նշելու համար:

Սակայն, ելնելով կորոնավիրուսի պանդեմիայի ճգնաժամային պայմաններից, բոլոր յանձնախմբերը նոր աշխատաոճով են հանդէս եկել: Այս առիթով կապ ենք հաստատել Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանի հետ:

Նա ընդգծեց, որ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, կեանքի կոչւած յանձնախումբը իր անդրանիկ նիստն է գումարել ապրիլի 15-ին, հետեւեալ անձնակազմով.

Տարօն Տէր-Մարտիրոսեան՝ ատենապետ, Նարինէ Տէր-Գրիգորեան՝ ատենադպիր, Վահագն Խուդաբախշեան՝ նիւթականի պատասխանատու, Սքառլետ Հայրապետեան եւ Արփի Դիլանչեան՝ խորհրդատուներ, իսկ Շահինշահր համայնքի կապ՝ Մարիա Խուդավերդեան:

Արիս Դաւթեանը նշեց, որ ելնելով ներկայ իրավիճակից յանձնախումբը ծաւալել է վիրտուալ միջոցառումներ, ստեղծել է 105-րդ տարելիցի ինստագրամի էջ, եւ օգտւում է նաեւ Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի եւ միութիւնների կայքէջերից: Միութիւնները իրենց աշխատանքների ծիրում տեսանիւթեր են տեղադրում կայքէջերում եւ ուղարկում, նաեւ ժողովրդին իրենց վիրտուալ միջոցներով տեղեկացնում ծրագրերի մասին, համախմբելով մի նպատակի ուղղութեամբ: Ապրիլի 23-ին նախատեսւած է իւրաքանչիւր ոք իր բնակարանում մոմ վառել ու տեղադրել եւ վիրտուալ կապով ժողովրդին փոխանցւում է ապրիլեան ոգին: Մինչեւ ապրիլի 23-ը ամէն գիշեր վիրտուալ միջոցներում տեղադրում ենք կենդանի հարցազրոյցներ, որոնց միջոցով ազգային դէմքերը իրենց պատգամներն են յղում ժողովրդին, իսկ Ապրիլի 23-ի երեկոյեան Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի միջոցով կատարւելու է բարեխօսական կարգ, որը ուղղակի տեղադրւելու է կիբեր տարածքով: Ապրիլի 24-ին միայն ազգային մարմինների ու միութիւնների պատասխանատուների մասնակցութեամբ կատարւելու է Ծաղիկների մատուցման արարողութիւն՝ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի տարածքում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ:

Յանձնախումբը նաեւ դիմել է սիրելի հայրենակիցներին, որ այս տարւայ կագախօսը «Չենք մոռացել եւ պահանջում ենք» գրի առնեն եւ իրենց դիմաց պահելով նկարւեն եւ վիրտուալ տեղադրեն էջերում:

 

Հարցազրոյցը վարեց

ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։