Հա

Համայնք

23/04/2020 - 12:20

Ինստագրամի էջով ուղիղ միացմամբ Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի առիթով իր պատգամը փոխանցեց Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը

Չորեքշաբթի՝ ապրիլի 22-ի երեկոյեան ժամը 8։00-ին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի առիթով իր պատգամը փոխանցեց՝ թեմի 105-ամեակի ոգեկոչման յանձնախմբի ինստագրամի armeniangenocide_nj էջով՝ ուղիղ միացմամբ։ 

«alikonline.ir» - Չորեքշաբթի՝ ապրիլի 22-ի երեկոյեան ժամը 8։00-ին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի առիթով իր պատգամը փոխանցեց՝ թեմի 105-ամեակի ոգեկոչման յանձնախմբի ինստագրամի armeniangenocide_nj էջով՝ ուղիղ միացմամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Նա նշելով, որ հայ ժողովուրդը 21-րդ դարում ունի ազատագրւած Արցախը, սակայն միւս կողմից ունի դեռ չլուծւած Հայ Դատ, աւելացրեց, որ մարդ արարածը դասեր է քաղում իր գլխին եկած արհաւիրքներից եւ հայ ազգն էլ որպէս մարդկային հաւաքականութիւն հետեւեալ դասերն է քաղել Հայոց Ցեղասպանութիւնից.

ա. Պաշտպանւել մինչեւ վերջ.

բ. Կազմակերպւած լինել.

գ. Բոլոր պայմաններում միասնականութիւնը պահպանել.

դ. Գործել ծրագրւած եւ աշխատել հետեւողական, քանի որ դրանք են յաղթանակի գրաւականը։

Պրն. Մովսիսեանն իր խօսքի աւարտին շեշտելով, որ 105-ամեակի ոգեկոչումը կատարւում է բոլորովին այլ պայմաններում, ասաց. «Այս օրերին, որ համաճարակի պատճառով աւելի ենք ամփոփւած, լայն ժամանակ ունենեք խորհելու, թէ որն է մեր աւանդելիք դասը հետագայ սերունդներին»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։