Հա

Համայնք

25/04/2020 - 14:00

Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի առիթով՝ ժողովրդական ծաղիկների մատուցում՝ Սպահանի հայոց թեմում

Ուրբաթ, ապիլի 24-ի առաւօտեան ժամը 10:00-ից մինչեւ երեկոյեան ժամը 6:00-ը ժողովրդական ծաղիկների մատուցում տեղի ունեցաւ Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում վեր խոյացած Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի առջեւ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

«alikonline.ir» - Ուրբաթ, ապիլի 24-ի առաւօտեան ժամը 10:00-ից մինչեւ երեկոյեան ժամը 6:00-ը ժողովրդական ծաղիկների մատուցում տեղի ունեցաւ Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում վեր խոյացած Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի առջեւ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ժամը 11:00-ին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի գլխաւորութեամբ, թեմի ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները մասնակցելով ծաղիկների մատուցման արարողութեանը, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանութեան Սրբազան Նահատակների յիշատակին։

Շահինշահրում նոյնպէս տեղի ունեցաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը։ Սկզբում համայնքի հոգեւոր հովիւ՝ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով Սրբոց Վարդանանց եկեղեցու շրջափակում գտնւող Ապրիլեան յուշարձանի առջեւ կատարւեց Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը, ապա Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան, Հայ Դատի գրասենեակի եւ միութիւնների ներկայացուցիչներն ու ժողովուրդն իրենց ծաղիկները տեղադրեցին յուշարձանի առջեւ։

Հարկ է նշել, որ անցնող օրերի ընթացքում, Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի Սպահանի հայոց թեմի ոգեկոչման յանձնախմբի միջոցով, զանազան տեղեկատւական ու պահանջատիրական նիւթեր, ինչպէս նաեւ համայնքի դպրոցների, միութիւնների, երգչախմբերի եւ անհատների գեղարւեստական կատարումները տեղադրւեցին համացանցում՝ սոյն յանձնախմբին պատկանող էջերում։

 

Լուսանկարիչ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի թղթակիցներ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։