Հա

Համայնք

29/06/2020 - 12:50

Հայրապետական մաղթանք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 25-ամեակի առիթով՝ Նոր Ջուղայում

Կիրակի՝ 2020 թւականի յունիսի 28-ի առաւօտեան ժամը 8։00-ին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի, դռնփակ կերպով Հայրապետական մաղթանք տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 25-ամեակի առթիւ։

«alikonline.ir» - Կիրակի՝ 2020 թւականի յունիսի 28-ի առաւօտեան ժամը 8։00-ին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի, դռնփակ կերպով Հայրապետական մաղթանք տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրութեան, օծման եւ գահակալութեան 25-ամեակի առթիւ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հայրապետական մաղթանքից յետոյ Սրբազան Հայրն իր սրտի կսկիծը յայտնելով, առ այն, որ համաճարակի պատճառով անցնող ամիսների ընթացքում թեմի եկեղեցական արարողութիւնները, եւ այդ թւում նաեւ շնորհազարդ Հայրապետի ընտրութեան եւ օծման 25-ամեակին նւիրւած այս Հայրապետական մաղթանքը կատարւել են առանց հաւատացեալ ժողովրդի ներկայութեան եւ շեշտելով, որ Անթիլիասում սոյն յոբելեանական առիթով կայանալիք բոլոր ժողովներն ու միջոցառումներն առայժմս առկախւել են, խնդրեց առ բարձրեալն Աստծուն, որ բոլորին առողջութիւն պարգեւի եւ փրկութեան դուռ բացի աշխարհի ժողովրդի համար։

Նա իր խօսքի աւարտին իր, Սպահանի հայոց թեմի եկեղեցականաց դասի, ժողովականութեան ու ժողովրդի անունից շնորհաւորանքի խօսք ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառին՝ այս բարեբաստիկ առիթով եւ առողջութիւն, արեւշատութիւն ու առաւել եւս համբերութիւն ու իմաստութիւն ցանկացաւ նրան։

Սոյն եկեղեցական արարողութիւնն աւարտւեց «Ամէն հայի» եւ «Կիլիկիա» մաղթերգերով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։