Հա

Համայնք

15/08/2020 - 12:20

Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնի զոհւածների յիշատակին հոգեհանգիստ՝ Նոր Ջուղայում

Ուրբաթ՝ 2020 թւականի օգոստոսի 14-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի, դռնփակ կերպով հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ՝ Բէյրութի նաւահանգստի պայթիւնի զոհւածների յիշատակին։

«alikonline.ir» - Ուրբաթ՝ 2020 թւականի օգոստոսի 14-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի, դռնփակ կերպով հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ՝ Բէյրութի նաւահանգստի պայթիւնի զոհւածների յիշատակին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրն աղօթելով սոյն աղէտի զոհւածների հոգիների խաղաղութեան համար, ինչպէս նաեւ Բարձրեալին խնդրելով, որ անդորր պարգեւի վերջին տարիներին բազմաթիւ ճգնաժամերից ու բախումներից տուժած լիբանանցիներին, իր եւ թեմի եկեղեցականաց դասի, ժողովականութեան ու ժողովրդի անունից վշտակցութեան եւ զօրակցութեան խօսքեր ուղղեց Լիբանանի եղբայր ժողովրդին՝ ի մասնաւորի լիբանանահայութեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։