Հա

Համայնք

18/08/2020 - 12:50

Լիբանանահայութեանը զօրակցելու նպատակով նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

Բէյրութի նաւահանգստի պայթիւնից մարդկային եւ նիւթական զգալի կորուստներ կրած լիբանանահայութեանը զօրակցելու նպատակով՝ Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախումբը կեանքի է կոչել «Լիբանանահայութեան օժանդակութեան յանձնախումբ»՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում նւիրահաւաք կազմակերպելու համար։ 

«alikonline.ir» - Բէյրութի նաւահանգստի պայթիւնից մարդկային եւ նիւթական զգալի կորուստներ կրած լիբանանահայութեանը զօրակցելու նպատակով՝ Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախումբը կեանքի է կոչել «Լիբանանահայութեան օժանդակութեան յանձնախումբ»՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում նւիրահաւաք կազմակերպելու համար։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Յանձնախմբերի կազմերում ընդգրկւած են Նոր Ջուղայի ու Շահինշահրի միութիւններից մէկական ներկայացուցիչներ եւ համայնքի այլ անհատներ։

Նւիրահաւաքի մեկնարկը տրւեց երկուշաբթի՝ 2020 թւականի օգոստոսի 17-ի երեկոյեան։

Առաջին օրւայ ընթացքում, յանձնախմբի աշխատանքին ծանօթանալու, ինչպէս նաեւ նւիրատւութիւն կատարելու համար՝ Նոր Ջուղայի նւիրահաւաքի կենտրոն այցելեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները։

Նոյն օրն իրենց նւիրատւութիւնները կատարեցին նաեւ միութիւններն ու ժողովուրդը։

Նւիրահաւաքը շարունակւելու է մինչեւ շաբաթ՝ օգոստոսի 22-ը, Նոր Ջուղայում հայոց ազգ. կրթահամալիրի շրջափակում, իսկ Շահինշահրում՝ «Սրբոց Վարդանանց» դպրոցում եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիում։

Ստորեւ ներկայացնում ենք յանձնախմբերի անդամներին.

Նոր Ջուղա՝ Յովիկ Աւետեան, Ադրինէ Ղեւեան, Նապիկ Մելիքեան, Էլմա Թահմազեան, Միգանուշ Տէր-Մարտիրոսեան, Ֆրիդա Ալլահվերդեան, Լիդա Սիմոնեան, Էդնա Փուլադեան, Մասիս Քեշիշեան, Հենրիկ Յակոբեան եւ Անդրէ Քալանթար Օհանեան։

Շահինշահր՝ Գեւիկ Խաչատրեան, Մարիա Խուդավերդեան եւ Եղիշ Աղախանեան։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։