Հա

Համայնք

20/08/2020 - 10:05

Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութիւնը՝ օժանդակութեան կապոցներ բաժանեց անօգնական ընտանիքներին

Նկատի առնելով, որ համաճարակի տարածման այս խստագոյն օրերին աւելի է ծանրացել կենցաղային ոչ բարենպաստ պայմաններում գտնւող ընտանիքների կացութիւնը, Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան վարչութիւնը որոշեց օժանդակութեան կապոցներ բաժանել կարիքի մէջ յայտնւած Նոր Ջուղայի եւ Շահինշահրի մի շարք ընտանիքների մէջ։

«alikonline.ir» - Նկատի առնելով, որ համաճարակի տարածման այս խստագոյն օրերին աւելի է ծանրացել կենցաղային ոչ բարենպաստ պայմաններում գտնւող ընտանիքների կացութիւնը, Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան վարչութիւնը որոշեց օժանդակութեան կապոցներ բաժանել կարիքի մէջ յայտնւած Նոր Ջուղայի եւ Շահինշահրի մի շարք ընտանիքների մէջ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Այս գովելի նախաձեռնութեան հեղինակներն սկզբում սեղմ շրջանակում կազմակերպեցին նւիրահաւաք, ապա հանգանակւած գումարներով հայթայթեցին օժանդակութեան 16 կապոցներ՝ հիգիենիկ պարագաների, մսամթերքի եւ մի շարք այլ անհարժեշտ ուտեստեղէնի պարունակութեամբ։

Կարիքաւոր ընտանիքների ցանկը ճշտւել է Սպահանի հայոց թեմի Բարեսիրական մարմնի հետ համախորհուրդ, ուր ընդգրկւած էին 13 ընտանիքներ Նոր Ջուղայից, իսկ 3-ը՝ Շահինշահրից։

Փաթեթները բաժանւել են շաբաթ՝ 2020 թւականի օգոստսոի 15-ին։ Նոր Ջուղայի կապոցների բաժանման գործում միութենականների հետ համագործակցել է Բարեսիրական մարմնի գործավար Վիկտորիա Յովսէփեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։