Հա

Համայնք

14/09/2020 - 13:10

Վեցամսեայ դռնփակ արարողութիւններից յետոյ՝ հաւատացեալ ժողովրդի մասնակցութեամբ Նոր Ջուղայում նշւեց Խաչվերացի տօնը

Կիրակի՝ 2020 թւականի սեպտեմբերի 13-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Բեթղեհէմ եկեղեցում, համաճարակի պատճառով վեցամսեայ դռնփակ արարողութիւններից յետոյ, առաջին անգամը լինելով, հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Քրիստոսի Խաչափայտին նւիրւած տօներից՝ Խաչվերացի առիթով, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի:

«alikonline.ir» - Կիրակի՝ 2020 թւականի սեպտեմբերի 13-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Բեթղեհէմ եկեղեցում, համաճարակի պատճառով վեցամսեայ դռնփակ արարողութիւններից յետոյ, առաջին անգամը լինելով, հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Քրիստոսի Խաչափայտին նւիրւած տօներից՝ Խաչվերացի առիթով, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Պատարագը մատուցւեց արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ձեռամբ: Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Արարողութեանը ներկայ էր նաեւ թեմի եկեղեցականաց դասը՝ լրիւ կազմով։

Նախքան օրւայ քարոզախօսութիւնը, Սրբազան Հայրը որպէս սրտի խօսք, փառք տւեց առ Աստւած՝ ամիսներ դռնփակ արարողութիւններից յետոյ հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ Պատարագ կատարելու համար եւ շնորհակալական խօսք ուղղեց օրւայ արարողութեան իրականացման գործում դերակատարներին: Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր քարոզում բացատրութեամբ հանդէս գալով Խաչվերաց տօնի հետ կապւած պատմական իրադարձութեան մասին, անդրադարձաւ հաւատի դերակատարութեանը եւ շեշտեց, որ ինչպէս իւրաքանչիւր պատւանդան գեղեցկացնում, արժեւորում եւ հաստատուն հիմք է հանդիսանում պատկան արձանի համար, նոյնպէս էլ հաւատացեալների հաւատը որպէս Քրիստոսի Խաչափայտի պատւանդան, ոչ միայն գեղեցկացնում եւ արժէք է տալիս նրան, այլեւ հաստատուն հիմք է դառնում Խաչի համար:

Յատկանշական է, որ Նոր Ջուղայի հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան յատուկ դասաւորութեամբ, արարողութիւնը տեղի ունեցաւ առողջապահական բոլոր կանոնների համաձայն:

Յարակից լուրեր

  • Ս. Ծննդեան տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայում
    Ս. Ծննդեան տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայում

    Յունւարի 6-ի առաւօտեան, Ս. Ծննդեան տօնի առիթով դռնփակ կերպով եպիսկոպոսական ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ 

  • Գոհաբանական աղօթք 2021 թւականի Ամանորի առթիւ՝ Նոր Ջուղայում
    Գոհաբանական աղօթք 2021 թւականի Ամանորի առթիւ՝ Նոր Ջուղայում

    2021 թւականի Ամանորի առթիւ, յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, դռնփակ Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ: 

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդի պատգամը՝ Կաղանդի առիթով
    Սպահանի հայոց թեմի առաջնորդի պատգամը՝ Կաղանդի առիթով

    Ամանորի սեմին, շնորհաւորում եմ աշխարհասփիւռ հայորդիների իւրաքանչիւրի Նոր տարին, լաւագոյնն ու ամենաբարին ցանկանալով բոլորին եւ աղօթում եմ, որ Աստւած պահի ու պահպանի մեր Հայ Ազգն ու Հայրենիքը ամէն տեսակ չարից ու փորձանքից զերծ պահելով բոլորիս: Չմոռանանք, որ աշխարհը դէպի կորուստ, անդունդ կամ կործանում է առաջնորդւում երկու գլխաւոր պատճառներով. առաջին՝ բարի մարդկանց լռելով, երկրորդ՝ լաւ մարդկանց կրաւորականութեամբ:

  • Հայ ռազմագերիների կապակցութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդի նամակին արձագանքեց Իրանում Ռուսաստանի դեսպանատունը
    Հայ ռազմագերիների կապակցութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդի նամակին արձագանքեց Իրանում Ռուսաստանի դեսպանատունը

    Նամակների առաքումից օրեր անց, երեքշաբթի՝ դեկտեմբերի 15-ի առաւօտեան, թեմակալ առաջնորդին այցելեցին Իրանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանի օգնական Օլեգ Ռեշիկովն ու Սպահանում Ռուսաստանի գլխաւոր հիւպատոս Բորիս Բուրմիսթրոֆը:

  • «Բարեկեցութիւն» կազմակերպութեան ընդհանուր տնօրէնի հանդիպումն ազգային իշխանութեան պատւիրակութեան հետ
    «Բարեկեցութիւն» կազմակերպութեան ընդհանուր տնօրէնի հանդիպումն ազգային իշխանութեան պատւիրակութեան հետ

    «Բարեկեցութիւն» կազմակերպութեան Սպահանի գերատեսչութեան նորանշանակ ընդհանուր տնօրէն պրն. Նասրը նոյն գերատեսչութեան զանազան գծերով փոխ-տնօրէնների ընկերակցութեամբ, հինգշաբթի՝ հոկտեմբերի 29-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի ազգ. առաջնորդարանում, հանդիպում ունեցաւ ազգային իշխանութեան պատւիրակութեան հետ՝ թեմիս կողմից իրականացւող բարեգործական աշխատանքներին ծանօթանալու եւ այդ շրջագծում երկուստեք համագործակցութիւններն առաւել ընդարձակելու համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։