Հա

Համայնք

30/09/2020 - 08:30

Նահատակ Հրաչ Յակոբեանի մասունքներին հրաժեշտ է տւել Զահեդանի ժողովուրդը

Օրեր առաջ, սեպտեմբերի 20-ին, Իրանի զինւած ուժերի ընդհանուր շտաբի անյայտ կորածների որոնման կոմիտէի հրամանատար Սէյէդ Մոհամմադ Բաղերզադէն տեղեկութիւն հաղորդեց, որ ԴՆԹ թեստերի արդիւնքում յաջողւել է գտնել 33 տարի առաջ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած նորջուղայեցի Հրաչ Յակոբեանի դին, ով մինչեւ այդ համարւում էր պատերազմի անյայտ կորած։

«alikonline.ir» - Օրեր առաջ, սեպտեմբերի 20-ին, Իրանի զինւած ուժերի ընդհանուր շտաբի անյայտ կորածների որոնման կոմիտէի հրամանատար Սէյէդ Մոհամմադ Բաղերզադէն տեղեկութիւն հաղորդեց, որ ԴՆԹ թեստերի արդիւնքում յաջողւել է գտնել 33 տարի առաջ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած նորջուղայեցի Հրաչ Յակոբեանի դին, ով մինչեւ այդ համարւում էր պատերազմի անյայտ կորած։

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ի երեկոյեան, Զահեդան քաղաքի ժողովուրդը հրաժեշտ է տւել այս քաջարի մարտիկի մասունքներին՝ Նոր Ջուղա ճանապարհելու համար։ Նրա ծնողների ցանկութեամբ  մասունքներն ընդ միշտ հանգիստ են առնելու իր ծննդավայրի հայոց ազգային գերեզմանատանը, ուրբաթ՝ հոկտեմբերի 2-ի առաւօտեան։

Հարկ է նշել, որ Հրաչ Յակոբեանը նահատակւել է 1987 թւականի (իրանական 1366 թ.) ապրիլի 9-ին, Ղասրէ Շիրինի մօտակայքում ընկած Բաբա Հադի բարձրունքների ազատագրման նպատակով իրականացրած «Քարբալա 9» ռազմական գործողութեան ընթացքում: Նրա դին գտնւել է 2012 թւականին նոյն բարձրունքների վրայ իրականացրած որոնման աշխատանքների արդիւնքում, սակայն դիակի ինքնութեան պարզ չլինելու պատճառով, այն որպէս անյայտ նահատակ 2013 թւականին ամփոփւել էր Զահեդան քաղաքի Ազատ համալսարանի շրջափակում:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։