Հա

Համայնք

27/10/2020 - 09:30

Երկու խօսք իշխանականներին

Այսօր Ադերբեջանի ծաւալապաշտ իշխանութիւնների կողմից դարձեալ յարձակման թիրախ է դարձել հայոց արծւաբոյն Արցախը:

Այսօր Ադերբեջանի ծաւալապաշտ իշխանութիւնների կողմից դարձեալ յարձակման թիրախ է դարձել հայոց արծւաբոյն Արցախը:

Ադերբեջանն այս յարձակման ընթացքում անխնայ օգտագործում է իր զինանոցում ունեցած ամէն տեսակի զէնք ու զինամթերք եւ թիրախ է դարձրել ոչ միայն սահմանագիծը, այլեւ Արցախի խաղաղ բնակչութեանը:  

Նա յատկապէս օգտագործում է իսրայէլական ԱԹՍ-ներն ու հեռահար հրթիռները, եւ եթէ նկատի առնենք յատկապէս, որ Իսրայէլի իշխանութիւնը քաջ գիտակցում է, թէ Ադրբեջանին տրամադրած իր զինամթերքը օգտագործւում են հայ ժողովրդի դէմ, ուրեմն Իսրայէլը նոյնպէս իր մեղքի բաժինն ունի հայ ժողովրդին պատճառած մարդկային ու տնտեսական կորուստների հարցում:  

Ի հարկէ Իսրայէլի եւ Ադրբեջանի իշխանութիւններից ուրիշ բան էլ չէինք սպասում, սակայն մեզ համար անհասկանալի է՝ Հայաստանի ներկայ իշխանութիւնների մոլուցքը՝ Իսրայէլի հետ քաղաքական եւ դիւանագիտական կապեր հաստատելու հարցում, յատկապէս նկատի առնելով վերջերս Հայաստանում եւ Իսրաէլում բացւած դեսպանատները:

Հայաստանը գնաց այդ քայլի առանց նկատի առնելու, որ դեռ աւելի վաղ այսինքը Ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերին էր բոլորին պարզ դարձել, որ Ադրբեջանը օգտւում է Իսրայէլական ԱԹՍ-ները եւ հեռահար հրթիռները՝ Արցախի բանակին հարւածելու համար:

Միւս կարեւոր խնդիրը, որ Հայաստանի իշխանութեանը պէտք է հետաքրքրէր, Իրանի կողմից հնչեցրած մտահոգութիւններն էին, որը կարժէր իբրեւ Հայաստանին բարեկամ երկիր նկատի առնել:

Անցածը հնարաւոր չէ վերադարձնել, սակայն կարելի է սխալը ուղղել. գուցէ հէնց այս մտայնութեամբ էր, որ Հայաստանի իշխանութիւնն իր դեսպանին յետ կանչեց Իսրայէլից: Ճիշտ է նշւած քայլը գովելի էր, սակայն ոչ բաւարար:

Ահա այս իրողութիւններից ելնելով՝ Հայաստանի իշխանութիւնը պէտք է անյապաղ եւ առանց վարանումների խզի իր յարաբերութիւնները Իսրայէլի վարչակազմի հետ եւ փակի դեսպանատները: Այս գործը կարելի է որոշակի չափով մեղմացնի մեր ժողովրդի վիշտն ու ցաւը եւ պատւաբեր քայլ համարւի Ձեզ համար որպէս իշխանութիւն:

 

Վազրիկ Վարդանեան

Նոր Ջուղա

Հոկտեմբեր 2020

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։