Հա

Համայնք

02/01/2021 - 12:05

Գոհաբանական աղօթք 2021 թւականի Ամանորի առթիւ՝ Նոր Ջուղայում

2021 թւականի Ամանորի առթիւ, յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, դռնփակ Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ: 

«alikonline.ir» - 2021 թւականի Ամանորի առթիւ, յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, դռնփակ Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Արարողութեան աւարտին առանջորդ Սրբազան Հայրը նշելով, որ 2020 թւականը ծանր տարի էր յատկապէս հայ ժողովրդի համար, մաղթեց՝ 2021-ն իր հետ բերի ամենալաւն ու բարին, եւ համաճարակը այս նոր տարւան վերանայ աշխարհի երեսից։

Նա յատկապէս անդրադառնալով անցնող տարւայ ընթացքում հայ ժողովրդի մարդկային եւ հողային տարածքների կորուստներին, իր բարեմաղթանքների շարանում, մխիթարութիւն ցանկացաւ զոհւած զինւորների ու կամաւորների հարազատներին, շուտափոյթ ապաքինում՝ վիրաւորներին ու հաշմանդամներին, իսկ տուն վերադարձ անյայտ կորածներին։ Նա փափագեց նաեւ, որ խաղաղութիւն տիրի հայրենական բոլոր սահմաններում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։